ԱՄՆ-ն Ուկրաինայի համար պատասխանատվությունը փոխանցում է Եվրոպային. WSJ

Ըստ WSJ պարբերականի` պատասխանատվությունը փոխանցելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակներից

Կիևին վարկ հատկացնելու որոշումից հետո ուկրաինական հակամարտության բեռը ԱՄՆ-ից տեղափոխվում է Եվրամիություն։ Այս մասին գրում է ամերիկյան «The Wall Street Journal» թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնն աստիճանաբար կրճատում է իր ներգրավվածությունը՝ ուշադրությունը սևեռելով այլ տարածաշրջանների վրա։ Արդյունքում Ուկրաինային աջակցելու գործն ավելի ու ավելի է ընկնում եվրոպական երկրների ուսերին։

«Հակամարտությունը… հիմա հաստատապես Եվրոպայի պատերազմն է»,- ասված է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ պատասխանատվությունը փոխանցելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակներից մեկն էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930