ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումն ավարտվում է նոյեմբերի 14-ին: Այսինքն՝ այս ընթացքում ընտրությունների մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց թեկնածուների ցանկերը` թե՛ համասնական, և թե՛ ռեյտինգային:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ առաջիկայում սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցող ուժերը պայքարելու են 1/3-ի համար, որը Սահմանադրությամբ նախատեսված է ոչ իշխանական ուժերի համար:
168.am-ը Դ.Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ առումով քննարկվո՞ւմ է ԱՄՆ-ից զենքի ձեռքբերումը, ինչի մասին ՀՀ այցի ժամանակ խոսել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ նշելով, որ ամերիկյան զենքը ռուսականից ավելի որակյալ է:
«ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը կիրառում է միակողմանի՝ դուրս գալով միջազգային պայմանագրից, ինչը ենթադրում է, որ խախտվել է նաև միջազգային համաձայնությունը, որը պատմական էր գնահատվում ԱՄՆ-ում»
«Հաշվի առնելով, որ պաշտոնավարումը մինչև 2020 թվականը Հայաստանինն է, որոշումը կկայացվի, երկու օրվա ընթացքում կտեղեկացնենք»:
Հայաստանը հաջորդ տարի մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերելու: Այս մասին այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
ՀՀԿ-ն պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման համոզմունք 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է նախկինում հրաժարվել գլխավոր ճարտարապետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երաշխավորում է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ չի լինելու ընտրակաշառք:
Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հետկանչի գործընթացը չի քննարկվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին և հայկական մաֆիայի հետ դեսպանի առնչությանը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ նիստին, որտեղ քննարկվելու է նաև գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, նշեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են այժմ։
«Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը»:
«Փաստացի եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, ոնց ուզում են՝ մեկնաբանեն դա։ Ավինյանն այդ ընկերության բաժնետիրությունից դուրս է եկել հունիսին, իսկ գրանտը ստացել է, երբ արդեն փոխվարչապետ էր։ Իսկ փաստաթղթերը ԾԻԳ-երում հնարավոր է հնացնել կամ թարմացնել»։
Պետությունը, իրականացնելով խիստ վարչարարություն՝ խոշոր ընկերություններից հավաքագրում է գումարները, սակայն միաժամանակ զսպում է պետական ներդրումները՝ արձանագրելով դեֆիցիտի ընդամենը 9.6 տոկոս կատարողական:
Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Նախագծով վարորդների համար սահմանվել է բալային համակարգ՝ 9 միավորը սպառելուց հետո վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցվում է։
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել, նկատեց, որ դա իրատեսական է:
«Դե յուրե հայ-իրանական սահմանը երբևէ չի փակվելու, Հայաստանը նման քայլի չի գնալու, բայց, եթե սանկցիաների դաշտն այնպես լինի, որ որևէ առևտուր տեղի չի ունենալու, ապա մենք խնդիր ենք ունենալու»:
«Ստվերային այգիներ չեն կարող լինել, պարզապես ՋՕ-ի աշխատակիցները կարող են իրենց սեփական այգիները ոռոգել՝ առանց պայմանագրային հարաբերությունների»։
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տնօրենի հավաստագրերի մրցույթի շուրջ ծագած սկանդալը:
«Հին Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) սպանեց պառլամենտարիզմը։ Երբ այն ընդունվեց՝ իմ ելույթում նշեցի՝ հողը թեթև լինի ձեր ԸՕ-ի վրա։ Հիմա մնացել է նույնը։ Իսկ նոր նախագծում կային շատ լավ դրույթներ, օրինակ՝ դեբատների մշակույթը»։
ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այսօր ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց ընկերության ներդրումային ծրագիրն առաջիկա տարիների համար:
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969.2 հազար մարդ
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 8-ին տեղի կունենա ՀԱՊԿ գագաթաժողովը, որի շրջանակներում, մեր տեղեկություններով՝ նախատեսված էր երկու երկրների պաշտպանության նախարարների միջև Սիրիայում հայկական կոնտինգենտ տեղադրելու հետ կապված հայ-ռուսական համագործակցության մասին հուշագրի ստորագրումը:
«Երբ պետությունն իր գիտնականների մեջ ներդրում չի անում, չի վստահում, անլուրջ է նման բան սպասել մասնավորից»:
«Արդեն երեք տարի է՝ Վրաստանում անցանկալի անձ եմ, շատ տմարդի ձևով վարվեցին մեզ հետ։ Այսօր անձնապես չեմ կարող գնալ Վրաստան և ուսումնասիրել հայկական հուշարձանները, այս դեպքից հետո խնդիրներ առաջացան նաև Արևմտյան Հայաստան գնալու հետ»:
Սահակ Պողոսյանը նաև նկատեց, որ այս ամենից զատ, կան նաև լեզվական խնդիրներ, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանն արդեն մտած է շրջանառության մեջ, իսկ Շառլ Ազնավուր անվանումը դժվար կլինի բրենդավորել, հնարավոր է՝ այն առաջացնի բազմաթիվ կազուսներ։
Ընտրական նոր օրենսգրքի հետ կապված իրավիճակը բավականին քննադատվեց (փաստարկները հայտնի են, այստեղ չենք կրկնի): Սակայն այդ քննադատությունն արդարացի կարող է լինել, մեր կարծիքով՝ միայն իրավիճակային, բայց ոչ սկզբունքային տեսակետից:
Հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում: Վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հայ-իրանական հարաբերություններում: