
«Ասֆալտին փռելու» գործընթացը շարունակվում է նրանց նկատմամբ, ով օրենքին համապատասխան «իրեն խելոք չի պահում». Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երաշխավորում է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ չի լինելու ընտրակաշառք:
Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ նման փորձերը պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
«Եթե պայմանական ընդունենք՝ առաջիկա կիրակի լինեին ընտրությունները, մենք արդեն իսկ պատրաստ ենք»,- ասաց Օսիպյանը:
Նա նշեց, որ «ասֆալտին փռելու» գործընթացը շարունակվում է նրանց նկատմամբ, ով օրենքին համապատասխան «իրեն խելոք չի պահում», և շարունակվելու է: Հարցին՝ իսկ խելոքացե՞լ են օլիգարխների թիկնապահները, Օսիպյանը պատասխանեց. «Ավելի շատ օրինապահ են դարձել»: