
«ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին». Դավիթ Հարությունյան

ՀՀԿ-ն պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման համոզմունք 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն խնդիր ունենա ռեյտինգային թեկնածուներ առաջադրելու հարցում:
«Եթե կունենա, կարծում եմ՝ դա կերևա»,- ասաց նա:
Դ. Հարությունյանը շեշտեց, որ Ընտրական օրենսգիրքը չի գրվում այս կամ այն ուժի քմահաճույքները բավարարելու համար. «Որևէ ընտրական օրենսգիրք չի գրվում հստակ որևէ քաղաքական ուժի համար»:
Նրա համոզմամբ՝ նոր Ընտրական օրենսգրքի չընդունվելը երկրին է ձեռնտու. «Այն համամասնական մոդելը, որ առաջարկվում է, վերացնում է ներկուսակցական ժողովրդավարությունը և իրականում հանգեցնում է մարդ կուսակցությունների ձևավորմանը»,- ասաց նա: