Հայաստանի մշտական բնակչությունը և դրա փոփոխությունը վերջին 1 տարում (ըստ եռամսյակների)
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969.2 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։
Այդ թվում, քաղաքային բնակավայրերի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 895.4 հազար մարդ, գյուղական բնակավայրերում՝ 1 մլն 73.8 հազար մարդ։ Երևանի բնակչության թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1 մլն 79.4 հազար մարդ։
Իսկ ինչպե՞ս է փոխվել բնակչության թիվը վերջին 1 տարվա ընթացքում։
Մեկ տարվա կտրվածքով՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 10.4 հազարով։ Այդ թվում՝ գյուղական բնակավայրերի բնակչության թիվը նվազել է 7 հազարով, քաղաքային բնակչության թիվը՝ 3.4 հազարով։ Հատկանշական է, որ այս համընդհանուր նվազման ֆոնին՝ մայրաքաղաքի մշտական բնակչությունն աճել է 2.8 հազարով։ Այսինքն, տեղի է ունեցել բնակչության տեղաշարժ՝ մարզերից Երևան։
2018 թվականի ապրիլի 1-ի համեմատ՝ մշտական բնակչության թիվը նվազել է 700-ով։ Այդ թվում, քաղաքային բնակչության թիվն ավելացել է 900-ով, իսկ գյուղական բնակավայրերինը՝ նվազել 1600-ով։ Մայրաքաղաքի բնակչության թիվն այս ընթացքում աճել է 1.8 հազարով։