
Որ երկրից է Հայաստանը սպառազինություն ձեռք բերելու 2019 թվականին

Ազգային ժողովում 2019թ. բյուջեի քննարկումների շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ տարի բազմաքանակ ու բազմատեսակ սպառազինություն է ձեռք բերելու: 168.am-ը Դ.Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ առումով քննարկվո՞ւմ է ԱՄՆ-ից զենքի ձեռքբերումը, ինչի մասին ՀՀ այցի ժամանակ խոսել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ նշելով, որ ամերիկյան զենքը ռուսականից ավելի որակյալ է:
«Նախ՝ կոնկրետ առաջարկ չի եղել ինչ-որ զինատեսակի վերաբերյալ»,- ասաց Դ.Տոնոյանը:
Ըստ նրա՝ ռազմական արտադրության շուկայում կան բազմապիսի, բազմատեսակ հնարավորություններ.
«Հայաստանի Հանրապետությունն այդ պահին գնի, որակի և մատակարարման ժամկետներին համահունչ որոշում է կայացնելու և ձեռքբերում է անելու՝ անկախ նրանից դա կլինի ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, թե որևէ այլ երկրի»: