Բաժիններ՝

«Դուք չե՛ք փակելու ճանապարհը, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք». Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայի մասնակիցներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դատական համակարգին, ասաց. «Ես գիտեմ, որ մարդկանց մոտ հարցեր են առաջանում՝ բռնեցին-բաց թողեցին, հետո էլի բռնեցին-բաց թողեցին… Ես գիտեմ, որ դա որոշակի նյարդայնություն է առաջացնում, բայց ուզում եմ մի բան արձանագրել. հույս ունեմ, որ բորորդ՝ առանց որևէ վերապահման, գիտեք, որ ինքս այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ որևէ կապ չունեմ: Այսինքն՝ դրանք իմ որոշման տիրույթի հարցեր չեն և էլի եմ ուզում ասել, որ ոչ թե այն պատճառով, որ չունեմ հնարավորություններ ազդելու որոշումների կայացման վրա, այլ որովհետև հավատում եմ, որ Հայաստանում անկախ դատական համակարգ պետք է գոյություն ունենա…»:

Նրա խոսքով՝ պետք է ստեղծել անկախ դատական համակարգ և այն, որ ինքը չի զանգում և դատարաններին հրահանգներ չի տալիս, դա դեռ երաշխիք չէ, որ ոչ ոք չի զանգում, այդ թվում՝ այդ դատական համակարգը ձևավորած մարդկանց շրջանակից:

«Սա էլի պրոբլեմ է, բայց շատ նուրբ է, որ էլի հանկարծ վհուկների որս չսկսենք, և չասենք՝ այ, ինչ-որ դավադիր ուժեր, գնանք, մտնենք և հաստատենք նաև ՀԴՄ-ների դիկտատուրային զուգահեռ դատական և քաղաքական դիկտատուրա հաստատենք երկրում»,- ասաց Ն. Փաշինյանը:

Անդարդառնալով Էջմիածնում տեղի ունեցող զարգացումներին,և Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ իրականացվող ակցիաներին, որի կազմակերպիչները սպառնում են փակել փողոցներն ու ճանապարհները, Ն. Փաշինյանն ասաց.

«Ասենք, օրինակ, Երևան-Էջմիածին ճանապարհը փակում են և մի հատ էլ անունը դնում են՝ բա լա՞վ էր, որ դուք փակում էիք ճանապարհը: Մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, և մենք գիտեինք, որ ժողովուրդն ուզում է իշխանության փոփոխություն: Եվ դա գիտեինք ոչ թե մեկ շաբաթում, այլ 15-20 տարվա գործունեության արդյունքում, և արդյունքում համոզվեցինք, որ ճիշտ էինք մտածում: Եվ այսօր քաղաքացիներ կան, որ ասում են՝ բա մենք իշխանություն չե՞նք, բա մենք ճամփեն փակում ենք: Իսկ այդ ճանապարհին մնացած քաղաքացին իշխանություն չի՞:

Այդ ճանապարհին մնացած քաղաքացին իշխանություն ա, և այդ ճանապարհին մնացած քաղաքացին իրենց իշխանությունը (իրեն է ցույց տալիս:-խմբ.) ձևավորել են ազատ-արդար ընտրություններով, որ միջազգային կառույցների կողմից ճանաչվել է բացառիկ և ժողովուրդը ձևավորել է իշխանություն: Եվ ժողովուրդը ձևավորել է իշխանությունը, որպեսզի նաև ապահովի այդ ճանապարհների հասանելիությունը: Եվ այսօր մարդիկ կանգնել են, ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել, մենք ճանապարհը փակում ենք:

Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել ու մենք էլ բաց ենք թողել: Էդ մեր իշխանության ու գործունեության արդյունքում են տեղի ունեցել բացահայտումները: Եվ հիմա այն գործողությունները, որ արվում են, մասնավորապես ճանապարհներ փակելու մասով, դրանք արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Էլի ասում են՝ արա, այս կառավարությունն ի վիճակի չէ, ճանապարհներն էլ չի կարողանում բաց պահի, ոչ մի բան չեմ կարողանում, չեն կարողանո՞ւմ մի հատ դատավորին զանգեն-ասեն՝ արա, նստցրեք դրանց, պրծնենք… մեզ այս ճանապարհով չի լինելու տանել»:

Փաշինյանի խոսքով՝ մաիպուլյացիաներ են անում Մ. Գրիգորյանի գործով. «Բռնում են, բաց են թողնում, բա ինչ եղան էդ պատմությունները… Եթե Մ. Գրիգորյանի խափանման միջոցը փոխել են, դա դեռ չի նշանակում, որ նրա մեղադրանքները վերացել են: Այդ մեղադրանքները չեն կարող վերանալ, գործի նախաքննությունը գնալու է մինչև վերջ… Ես անկեղծ ասել եմ՝ ինձ համար էլ էր տհաճ, որ էդ խափանման միջոցը փոխելու մասին լուրն իմացա՝ լրատվամիջոցներից կամ գուցե ինձ զեկուցեցին, ոչ լրատվամիջոցներից: Բայց դա ոչ մի բան չի փոխում, հենց դա է»:

Նա նշեց, որ իր տպավությամբ Էջմիածնում մի կլան չի եղել, եղել են մի քանի կլաններ, և ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել ու այս ֆոնի տակ նորից կլանային ինչ-որ հարաբերություններ ստեղծել: «Ես ուզում եմ ասել, որ չի անցնելու դա»:

Ըստ նրա՝ նախկին որոշ կլանային ուժեր փորձում են այս պրոցեսը օգտագործել՝ ասելով, թե «բա լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փագըմ»:

«Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետև եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաև նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել և չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել»,- ասաց Ն. Փաշինյանը:

Զրույց Քաղաքացու հետ:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 14. Januar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս