
«Դա պարոն Կոնջորյանի մասնավոր ելույթից հատված է, նա չէր խոսում խմբակցության անունից». Ռուբեն Ռուբինյան

«Դա պարոն Կոնջորյանի մասնավոր ելույթից հատված է, նա չէր խոսում խմբակցության անունից: Նա պարզաբանել է, որ դա իր մասնավոր կարծիքն է և վրիպակ էր»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով նույն խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթում հնչեցրած Իրանի վերաբերյալ՝ «ավտորիտար բնույթի Իրան» արտահայտությունը:
Հարցին՝ արդյոք մտահոգություն չկա՞, թե Իրանում արձագանքն ինչպիսին կլինի, Ռ.Ռուբինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Իրանում մեր բարեկամները կհասկանան ամեն ինչ և սա մեծ խնդրի չի առաջացնի, հատկապես՝ պարոն Կոնջորյանը պարզաբանեց հետագայում»: