«Արա Բաբլոյանը որևէ կապ չունի ոչ իշխանության յուրացման, ոչ էլ պաշտոնեական կեղծիք կատարելու հետ: Նա փաստաթուղթ չի կեղծել, բռնությամբ կամ այլ խախտումով էլ չի տիրացել ո՛չ պետական իշխանության ճյուղերից որևէ մեկին, ո՛չ էլ Սահմանադրական դատարանի լիազորություններին: Նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- ասել է պաշտպանը:
Քաղաքական և քաղաքականամերձ շրջանակների համար, արդեն քանի օր է, թիվ 1 խնդիրն Արսեն Բաբայանի ձերբակալությունն է։ Սա ակնհայտ, բայցև զարմանալի փաստ է, քանի որ կարծես թե հեղափոխությունը նրա համար չէինք արել, որ Արսեն Բաբայանը ձերբակալվեր, այլ նրա համար, որ լավ ապրենք:
«Մեր դիվանագիտական շահը սպասարկող գլխավոր անձնավորությունը չի կարողանում ճնշումների դիմանալ, հարվածներ պահել, այսինքն՝ մի քիչ կոպիտ տոնով լրագրողը հարց է տալիս, Զոհրաբ Մնացականյանը խառնվում է իրար»:
«Պետք է իմանանք, որ արտգործնախարարի պաշտոնն արտաքին քաղաքականության մեջ գրեթե գեներալի պաշտոն է. սովորաբար արտգործնախարարից պետք է սարսափեն։ Ընդհանրապես մեր արտաքին քաղաքականությունը և արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է լինեն ագրեսիվ, ինչը ես ընդհանրապես չեմ տեսնում»։
«Մենք միշտ առաջարկել ենք շուկայական ձեռնտու գին ՀՀ-ի շուկայի համար, իսկ այս տարի նույնիսկ առաջարկել ենք գործարան կառուցել «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում»:
«Թափանցիկությունը ենթադրում է, որ հասարակությունը պետք է տեղյակ լիներ, թե որ նախարարներն են արդյունավետ կառավարել իրենց միջոցները, և արդյո՞ք խնայողությունները եղել են ի հաշիվ նպատակների թերակատարման: Հակառակ դեպքում ստացվում է, որ գործ չանելով՝ կարելի է գումար տնտեսել և պարգևատրում ստանալ»:
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
«Գնալով՝ մեքենաները շատանալու են: Մեքենաների հոսքի հետ միասին՝ նաև հերթերն են ավելացել: Այդ հերթերի հարցը կարելի էր շատ հեշտ լուծել, սահմանին մեքենայի VIN կոդը ֆիքսել ու ներկրողին չստիպել մեքենայով հասնել Գյումրի: Հասկանո՞ւմ եք՝ մեքենաները Գյումրի հասնում են զուտ նրա համար, որ մեկ անգամ դրա VIN կոդը նայեն»:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հավանաբար երեքշաբթի օրը մեղադրանք կառաջադրվի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Այս պահին նա դեռ ունի կասկածյալի կարգավիճակ:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ ԿԲ-ում աշխատողների աշխատավարձի բարձրացում չեն նախատեսել, փոխարենը՝ նախատեսված է բնականոն աճ՝ 1,9 տոկոսով:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:
«Տարբեր բաներ չենք ասում որևէ տեղ, դա մեր ներքաղաքական դեբատում հայտնի է: Շնորհակալ եմ, որ ի հայտ եկավ այն, ինչն ամենակարևորն է, բազմակարծիք, բազմազան հասարակություն և կարևոր է, որ այդ կարծիքներն արտահայտելու բոլոր միջոցները կան»,- ասաց Մնացականյանը:
Պետությունը 20 միլիոն դրամ կտրամադրի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանմանը, որտեղ կներկայացվի սեռափոխության ենթարկված Մելի եւ նրա ընկերուհու պատմությունը. ինչ ուղղությամբ է գնում պետությունը: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում, պարզաբանումներ:
Ազգային ժողովում մեկնարկել է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Նախագիծն այսօր խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Դրանց համաձայն՝ բարձր աճերը Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են, չնայած արդյունքները հասարակության հիմնական զանգվածներին հասանելի չեն։ Ու դեռ հայտնի չէ, թե երբ հասանելի կլինեն։
«Փաշինյանը զգում է, որ չի կարողանում, ու զգում է, որ դա իր մեղքը չէ, բայց ինչ-որ բաներ պետք է անի, իրենից սպասում են, և միակ ձևը տեսնում է՝ այ, որ հիմա սրան բռնեմ, մի 10 հազար հոգի գուցե լավ զգա, ուրիշ տարբերակ չկա, որ ինքը դրական էմոցիաներ տա ժողովրդին: Փաշինյանը հիմա պատանդ է»:
Այնպես է ստացվել, որ այս տարի պետական բյուջեում փողն «ուռել» է։ Բայց ոչ այն պատճառով, որ ծախսելու տեղ չկա։ Ծախսելու տեղ միշտ էլ կա, ուղղակի կառավարությունը չի կարողանում ժամանակին ծախսել։
«Պետք է փորձել թվային մարքետինգի մեջ գիտելիքներ հավաքել, քանի որ դա միակ տարբերակն է, որը թույլ կտա առանց գովազդի վրա ներդրումներ կատարելու՝ փորձել տարածել սեփական արտադրանքը: Մեր դեպքում մենք տարածվել ենք՝ օգտագործելով որոնման համակարգի գիտելիքներն առանց գումարի»,- 168.am-ին ասաց Նարեկ Սաֆարյանը:
168.am-ի հարցին՝ թե ինչպե՞ս է ազդել Օպերային թատրոնի գործունեության վրա Նազենի Ղարիբյանի՝ ամիսներ առաջ կայացրած որոշումը, Կոնստանտին Օրբելյանը պատասխանեց՝ երբ Նազենի Ղարիբյանի որոշմամբ փորձել են իրեն հեռացնել թատրոնի տնօրենի պաշտոնից, բոլոր հովանավորներն անմիջապես հեռացել են՝ իրենց հետ տանելով խոստացված գումարները։
«Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում պայթյունավտանգ ու բարդ է՝ ինչպես միշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով նախարարների մակարդակով հանդիպման հնարավոր արդյունքներին:
ԽՍՀՄ տարիներին մտավորականներն ու արվեստի գործիչներն առաջ գնալու ու պետության կողմից աջակցություն ստանալու համար պետք է ապացուցեին, որ նվիրված են Կոմունիստական կուսակցությանը։
«Շատ դեպքերում մենք ընտրում ենք ոչ թե կոնկրետ ապրանք կամ ծառայություն, այլ ընտրում ենք այն էմոցիաները, զգացմունքները, որոնք ստանում ենք այդ ապրանքը օգտագործելիս»,- ասաց Էդուարդ Քանքանյանը:
Վարկերի ներգրավումից կառավարությունը չի հրաժարվել և չի էլ պատրաստվում հրաժարվել։ Այն այսօր գտնվում է երբևէ արձանագրված ամենաբարձր կետում։ Պաշտոնական տվյալներով՝ պետական պարտքը հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը։ Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 7 մլրդ 51 մլն դոլար։
«Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է տիկին Արմինեն այդպիսի բան ասել: Սովորաբար, երբ ցանկացած առիթով մի փոքր բան լինում է, բոլորս իրար տեղեկացնում և միասնաբար հանդիպում ենք: Իհարկե, անկախ ամեն ինչից, ես կողմ եմ, որ «27»-ի գործը վերաբացվի»:
«Ես, անկեղծ ասած, նման ձևակերպում չեմ հիշում, թեև չեմ վարանի երբեք նաև այդ մասին խոսել, որովհետև երեխա ունենալը կնոջ իրավունքն է, միտքը պարզապես այլ կերպ է ընկալվում և մեկնաբանվում»:
«Փաստորեն, եթե նախարարին 100 տոկոս պարգևավճար են տալիս, սա նշանակում է, որ նրանից ներքև՝ փոխնախարար, վարչության պետ, մասնագետ և այլն, տոկոսը փոքրանում է, ֆոնդը քիչ է մնում»,- նկատեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամը:
«Մարքետինգի շնորհիվ մենք կարողանում ենք ավելի հարմարավետ դարձնել մարդկանց կյանքը: Լավ ծառայություն ստեղծելը բավարար չէ: Դա դեռ պետք է հասցնել հանրությանը»,- 168.am-ին ասաց Վահե Ղազարյանը:
Կրթության գործընթացում էական է, թե ի՞նչն է գնահատվում, ինչպե՞ս է գնահատվում։ Մանկավարժներն ու սովորողներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, թե ինչն է ստուգվում գնահատման գործընթացում։ Եթե դուք ստուգում եք փաստերի մեխանիկական վերհիշումը, ապա բոլորը դա են սովորում։ Եթե կարևորվում են ոչ միայն փաստերը, այլև մտածելու հմտությունները, ապա բոլորը շեշտը դնում են մտածողության վրա։
«Ես չեմ համարում, որ պետք է արտգործնախարարը հրաժարական տա: Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ, երկար տարիների ինստիտուցիոնալ փորձ ունեցող անձնավորություն է, և մի հարցազրույցով չէ, որ պետք է դատենք իր ունակությունների մասին: Չի կարելի նման ծայրահեղական մոտեցում ունենալ»:
ԵԿՄ Կենտրոն տ/բ կամավորների մի մասը մինչև ընտրությունը նամակ էր գրել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, որպեսզի հետաձգեն ընտրությունները, սակայն ընտրություններ, այնուամենայնիվ, եղան: