«Անելիքներ շատ կան». Էդուարդ Աղաջանյան

«Շատ դժվար հարց է, որովհետև անելիքներ շատ կան, և մեկը մյուսին ստորադասելը մի քիչ դժվար կլինի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ի պատասխան հարցի, թե որո՞նք են լինելու 2019 թվականի գլխավոր անելիքները։

Նա թվարկեց դրանցից 3-ը։ Նախ, ըստ Աղաջանյանի, պարզ պատճառներով, վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից է շրջանառվող կառավարության նոր կառուցվածքի նախագիծը.

«Ես կարծում եմ, որ նոր կառավարության առաջին և ամենակարևոր քայլերից մեկը պետք է լինի՝ առավել հիմնավոր և մտածված գնալ այդ ուղղությամբ և ունենալ բոլոր հարցերի պատասխանները, թե ինչո՞ւ, ո՞նց, և ունենալ նաև այն հարցի պատասխանը, թե դրա արդյունքում մենք ի՞նչ ենք ձեռք բերում»։

Երկրորդը, ինչպես նշեց Է.Աղաջանյանը, 2019 թվականը պետք է լինի աննախադեպ՝ արտաքին ներդրումների և տնտեսական աճի տեսանկյունից.

«Ես կարծում եմ, որ հեղափոխության մոնետարիզացիան՝ նյութականացումը, պետք է առաջին հերթին 2019-ին տեղի ունենա՝ ի դեմս լուրջ խոշոր ներդրումների և, ընդհանրապես, տնտեսական ակտիվության աննախադեպ աճի տեսքով»։

Որպես երրորդ գլխավոր անելիք՝ Է.Աղաջանյանը նշեց ՀՀԿ-ի հեռացումից հետո 2019-ին քաղաքական դաշտում արժեքային հեղափոխության խնդիրը. «Պետություն-քաղաքացի շփում, քաղաքական մշակույթ և նմանատիպ արժեքային հեղափոխություն պետք է տեղի ունենա»։

Տեսանյութեր

Լրահոս