Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիմումն արդեն ստորագրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 168.am-ի հետ զրույցում հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ս. Մարաբյանի նախագահությամբ, քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տեղափոխման հարցն օրակարգում է: Այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե վարժարանը տեղափոխելու հարցն ի՞նչ փուլում է:
Որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը. Այս մասին օրերս Պետեկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ես գիտեմ, բայց հիմա չեմ հրապարակի: Ես շատ ցավում եմ, որ այդ մարդն այդ ցուցումը տվել է: …Դա աննորմալություն էր, որովհետև նման հրահանգ տալը, էյֆորիայի մեջ գտնվող մարդկանց ինձ վրա ուղղորդելն ինչի՞ բերեց: Ոչ մի բանի էլ չբերեց: Երբ 5 տարեկան երեխայիդ նկարի տակ սեռական բնույթի հայհոյանքներ են գրում, դա այն մարդկանց նկարագիրն է, ովքեր կարող են կապ ունենալ դրա հետ, ընդ որում՝ վերից վար: Բոլորը միասին:
«Այն փոփոխությունները, որոնք ես ակնկալում էի տեսնել մեր արտաքին քաղաքական կուրսի մեջ, չեմ տեսնում, դրանք չկան, թեպետ, պետք է նշեմ, որ չի եղել նաև դրանց հետ կապված խոստում»։ Այսօր «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։
«Սովետի ժամանակ ցենզուրա կար, բայց դա խթանում էր, որ ավելի համարձակ բաներ անենք: Հետո, որ ազատություն տվեցին, արդեն չենք իմանում ինչի մասին խոսել, արդեն ամեն ինչ կարելի է: Սովետի ժամանակ, եթե գիրք պետք է հրատարակվեր, պետությունը ֆինանսավորում էր միայն գեղարվեստորեն բարձր մակարդակ ունեցողներին: Իսկ հիմա ամեն մեկը մի քանի կոպեկ գցում է, գիրք է հրատարակում՝ զիբիլ: Նայում ես, տեսնում ես՝ բան չկա տակը»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում «ցենզուրա չի լինելու»:
Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
«1 միլիոն դոլար էլ լինի, եթե կաշառք վերցնելու մեխանիզմ կա, միևնույն է՝ վերցնելու են: Նախ՝ պետք է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ մարդը չկարողանա կաշառք վերցնել: Եթե մեծ պատասխանատվություն ունի նախարարը, դատավորը, փաստաբանը, ապա ո՞վ ասաց, որ պատասխանատվություն չունեն ուսուցիչը, սանիտարը և այլք: Այդպես չեն մոտենում, այս ժողովուրդը դուրս է եկել, հեղափոխություն է արել ոչ դրա համար, այլ նրա համար, որ նաև իր սոցիալական վիճակը լավանա, որ առաջընթաց տեսնի: Մենք այսօր չպետք է մխիթարվենք, որ մենք ազատվեցինք նախկիններից: Եթե առաջ ենք գնում, մարդավարի առաջ գնանք. սա առաջընթաց չէ»:
Երեկվանից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Արցախի հերոս, Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող մի հրապարակում, ըստ որի՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Բալասանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել և այն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։
Կառավարությունը մեկուկես տարվա ընթացում մեկուկես հազար անգամ փոխել է դիրքորոշումը տնտեսության զարգացման ու հեռանկարային ճյուղերի վերաբերյալ: Իսկ դիրքորոշումների հաճախակի փոփոխությունը, որպես կանոն, դիրքորոշման ու ծրագրի բացակայության նշան է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը կառավարման առաջին ամիսները սկսեց հայտարարությամբ, թե Հայաստանին պետք չէ հանքարդյունաբերությունը, այլ պետք է գիտահեն տնտեսություն, գյուղատնտեսություն ու տուրիզմ: Հետո հայտարարեց, որ մենք չպետք է ագրարային երկիր լինենք, այն է՝ գյուղատնտեսության զարգացումն ամուր տնտեսության հիմք չի կարող լինել, ինչը, ի դեպ, ճիշտ է, բայց դա հասկանալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ տարուց ավելի պետք եկավ:
Անդրադառնալով ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու մասին խոսակցություններին, ռուս ռազմական փորձագետն ասաց, որ դա ՀՀ ներքին գործն է: «Դա լիովին հնարավոր է, բայց դրանից հետո, ըստ իս, Դուք 100 տոկոս կմնաք առանց Ղարաբաղի, բայց դա Ձեր գործն է, Դուք առաջինը չեք լինի, որը պատմության ընթացքում սեփական որոշման համաձայն՝ դիմել է «ինքնասպանության»»,- ասաց Խրամչիխինը:
Ջրագծեր փոխելու, 15.000 դրամի հավաքագրման մասին տեղեկությունը Նոր կյանք համայնքի ղեկավար Արամ Գրիգորյանը հաստատեց 168.am-ի հետ զրույցում: Միակ պատճառաբանությունը, ըստ նրա, արդարության անկեղծ մղումն է՝ «որ սրանից հետո էս գյուղում խմելու ջրի լևի գիծ ոչ մեկը չունենա»,- ասաց նա: Նոր կյանք համայնքի երիտասարդ ղեկավարը համարում է, որ «նոր մագիստրալին պիտի նորագույն ու զարգացած խողովակներով տուն առ տուն բոլորը միանան», ընդ որում, նա պնդում է՝ առանց այլընտրանք առաջարկելու:
ORSIS ընկերության ռազմական արտադրանքը, որով նա մասնակցելու էր ՀՀ ԶՈւ ձախողված տենդերին, բազմիցս հաջողությամբ փորձարկվել է հայ զինծառայողների կողմից և հարցեր չի առաջացրել տեղի մասնագետների կողմից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
«Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի, եթե պետք լինի, Հայաստանը և՛ կխոսի, և՛ այդ հարցը կբարձրացնի, և՛ հարցերի լուծմանը կհասնի: Պարոն Զատուլինը ճիշտ է ասում, բայց չմոռանանք, տարիներ առաջ, երբ մեր սահմանում լարվածություն կար (հիմա էլ կա), Բորդյուժայի հայտարարությունը, ՀԱՊԿ-ը պատրաստ էր որևէ ձևով արձագանքել, եթե դա վերաբերում էր ՀՀ սահմանների պաշտպանությանը»:
«ՀԱՊԿ անդամ երկրները հստակ պատկերացնում են ահաբեկչության վտանգը և կարևորում են ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված քայլերը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, ունեն իրենց խնդիրն ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Ինչպես գիտեք, մենք Սիրիայում ենք գործողություններ իրականացնում, այդ թվում՝ ահաբեկչության ներփաթանցումը ՀԱՊԿ անդամ երկրներ կանխարգելելու նպատակով։ Կարծում եմ՝ բոլոր երկրների ղեկավարները շահագրգռված են այդ վտանգը կանխելու հարցում»,- Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից առաջ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
«Իշխող քաղաքական ուժն է Հանրային խորհրդի և Վազգեն Մանուկյանի շուրջ այդ վիճակը ստեղծում: Ավելի քան պարզ պետք է լինի բոլորին, որ դա արհեստածին մի բան է, որն արձագանք է Վազգեն Մանուկյանի՝ որպես անկախ, մտածող քաղաքական, հասարակական գործչի գործունեությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը:
Երբ իռլանդական «Ռյան Էյր» փոքր բյուջետային ավիաընկերության՝ մեծ շուքով ու առավել մեծ աղմուկով հայկական շուկա մուտք գործելն ազդարարվեց, համատեղ ասուլիսի ընթացքում, 168.am-ի հարցին, թե որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս եք 20 դոլարով տոմսեր վաճառելու ՀՀ-ում, նպատակահարմար համարեց պատասխանել հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ասելով. «Ես շուտվանից ասել եմ, որ առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանենք: Դա ընթացքի մեջ է»:
«Նիկոլ Փաշինյանը մեկուկես տարվա ընթացքում մսխել է հայկական կողմի գլխավոր զենքը՝ կոնստրուկտիվիզմը: Այն ժամանակ կոնսենսուս մինուս մեկ էր, այն ժամանակ այդ մինուս մեկն Ադրբեջանն էր, իսկ այսօր՝ Հայաստանը: Եթե ինքը շատ է սիրում համեմատականներ, ապա ասեմ, որ ներկայի ու նախկինի գլխավոր գնահատականները տվել են Լուկաշենկոն և Ալիևը: Լուկաշենկոն ասել էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածքներ տալ, իսկ Ալիևը նշում էր, որ ՀՀ դրդմամբ համանախագահներն իր վրա ճնշում են գործադրում, որ ճանաչի Արցախի անկախությունը: Հիմա Ալիևը նման բան ասո՞ւմ է: Հիմա այդ նույն համանախագահները քննադատում են մեզ»:
«Անհասկանալի են մեզ համար քաղաքական գորընթացները ՀՀ-ում, մասնավորապես՝ միասնականության բացակայությունը, հասարակության շերտավորումը, դավադիրների որոնման քաղաքական վարքագիծը»: ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամը շեշտեց, որ ներկա իշխանության գործողություններից ինքը հանգում է այն ենթադրության, որ նրանք գնում են քաղաքական մենիշխանության։
Մոտ մեկ շաբաթ առաջ «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությունից 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ-ին ոչ միայն փամփուշտների շուկայական ձեռնտու գին են առաջարկել, այլև «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում գործարանի կառուցում:
«ԿԳՄՍՆ-ն չունի դրամաշնորհային քաղաքականություն, այսինքն՝ դա ոչ թե դրամաշնորհային քաղաքականություն է, այլ հեղափոխությանը մասնակցած այն մարդկանց, որոնց պաշտոն չի հասել, վարձքը վերադարձնելու միտում ունեցող ծրագիր է»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը:
«Դրանք ո՛չ փայլուն են, ո՛չ էլ աննախադեպ։ Ավելին՝ աննախադեպ վատ են։ Հիշեք՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի ունեցավ Բաքվում, և մեր նախարարն անգամ չմեկնեց, թեև դա կարող էր ընդհանրապես տեղի չունենալ. դա մեզ ուղղված մեսիջ է։ Կամ ի՞նչ է նշանակում՝ «Վալդայի» համաժողովում ելույթ է ունենում Ադրբեջանի նախագահը, իսկ Հայաստանից մարդ անգամ հրավիրված չէ. սա ևս հաղորդագրություն է՝ ուղերձ։ Հիմա հարց՝ արդյո՞ք դրանք փայլուն հարաբերությունների մասին են վկայում»,- ամփոփելով միտքը՝ հարց հնչեցրեց Չալաբյանը։
Քաղաքացիներից մեկը 168.am-ին հայտնել էր, որ գնացել է փոստ՝ 2 դոլարի փաթեթը ստանալու, տեղեկացրել են, որ այս փոքրիկ գնումներն էլ իրար վրա կուտակվում են, ու ամսվա կտրվածքով եթե 200.000 դրամը հատի, ապա մաքսատուրք է վճարելու:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է պարգևատրումների ֆոնդը սահմանել 5.8 մլրդ դրամ, մինչդեռ պարգևատրումների նախորդ ֆոնդը եղել է շուրջ 5 մլրդ դրամ:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններ կան, ասաց՝ նման բան չկա:
Գյումրիում ռուսական բազան ՀՀ անվտանգության բաղադրիչ է, բայց այն կառույցը չէ, որ պատերազմի ժամանակ գործողություններ ապահովի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ ինքն անձամբ է խնդրել ՀՀ վարչապետին, որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կատարի ԱԻՆ-ում:
«ՀԱՊԿ դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում». քննարկում: