Ինչպես տեղեկացնում է Արցախի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը, մինչև նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսելը (փետրվարի կեսերին) արտասահմանյան հանրահայտ սոցիոլոգիական ընկերություններից մեկը Նախագահի աշխատակազմի պատվերով Արցախում սոցհարցում է անցկացրել։
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Իշխանությանը չի հաջողվում վերադարձնել խոստացած միլիարդները, որոնք նախկինները «գողացել» են պետությունից։ Ու հիմա որոշել են ստեղծել օրենսդրական այնպիսի հիմքեր, որոնք կարող են թույլ տալ առանց դատ ու դատաստանի՝ բռնագանձում իրականացնել։ Խոսքը պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ կապված անձանց պատկանող գույքի կամ բաժնեմասերի բռնագանձման մասին է։ Անկախ նրանից, թե դա ինչպես կներկայացվի՝ այն տանելու է սեփականության վերաբաշխման։ Պետությունից թալանածը վերադարձնելու անվան տակ խլելու են այն մարդկանց ունեցվածքը, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար։ Սա, ըստ էության, կուլակաթափության փորձ է, որից որևէ մեկն ապահովագրված չէ։
168TV–ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն է:
«Եթե Աստվածաշնչի թեմաներին ենք գնում, այդ դեպքում ես էլ մի ուրիշ բան կասեմ, որ երբ իշխանությունն անընդհատ ասում է, որ ժողովուրդն է որոշում, ժողովուրդը կյանք շնորհեց Բարաբային, ոչ թե Հիսուսին»,- ի պատասխան՝ ասաց նա:
Ինչ վերաբերում է հանրաքվեի ելքին, ապա Թևանյանը նշեց, որ, եթե այս իշխանությանը հաջողվի հավաքել 650 հազար քվե, ապա դա լինելու է միայն մեկ ճանապարհով:
Շատ անհարմար իրավիճակում են հայտնվել ներկա իշխանությունները և նաև գործը քննող դատավորը: 300.1 հոդվածով են մեղադրվում Ռոբերտ Քոչարյանն ու մնացած ամբաստանյալները: Այդ հոդվածն ընդունվել է 2009թ. և չի կարող կիրառվել 2008 թ. իրադարձությունների համար: Հենց այդ նույն հիմքով այդ նույն դահլիճում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցրեց 7-ի գործով՝ Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան և այլք:
Ըստ ամենայնի՝ Մոսկվայում արդեն որոշել են փափուկ ուժից անցում կատարել այլ տիպի քայլերի։ Դա պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների գերլարվածությամբ։
«Թուրքիայի ԱԳ նախարարը պատահական չի հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին և դրանց անդրադարձին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակի վրա։
Ազգային ժողովն այսօր 85 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը:
«Ոստիկանների հեռանալուց հետո տանից բացակայել է Արամ Վարդանյանի ոսկե շղթան և օգտագործած օծանելիքը». Լուսինե Սահակյան
Ռուս-սիրիական ճնշումները Թուրքիայի նկատմամբ սիրիական Իդլիբի շուրջ մղեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահը մարտի 5-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հաղորդում են ռուսական առաջատար լրատվամիջոցները, տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Էրդողանը Մոսկվայում կլինի մարտի 5-ին, որտեղ նախատեսված են բանակցություններ մեր նախագահի հետ»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
«Այո»-ի կողմնակիցների գլխավոր թեզն այն է, թե Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի հագով սահմանադրություն է կարել, հետևաբար՝ պետք է պաշտոնանկ արվի.
Այս շաբաթ Ազգային ժողովը սկսել է քննարկել օրենսդրական փաթեթ, որ համընդհանուր ընկալմամբ անվանում են վեթինգ և անցումային արդարադատություն։ Վեթինգի տարրեր պարունակող օրինագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր, որի քննարկումն ավարտվեց երեկ, իսկ անցումային արդարադատությունը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծին, որի քննարկումը սկսվեց երեկ։
Վաղը կայանալիք ռուս-թուրքական բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը վտանգավոր է այն առումով, որ փաստացի Իդլիբի շուրջ հակասական իրավիճակը և այն բախումները, որոնք եղան թուրքական և սիրիական բանակի միջև, լուրջ լարվածություն կառաջացնեն թուրք-ռուսական հարաբերություններում, իսկ դա իր ազդեցությունը կարող է թողնել Արցախի վրա. Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասաց, որ այս օրերին խանութներից և դեղատներից մեծ ծավալով գնումներ կատարելն ակցիա է, այլ ոչ թե՝ ռեակցիա. «Խուճապը ռեակցիա է: Ռեակցիան այն է, երբ մենք չենք կառավարում և չգիտենք՝ ինչ անել, եթե արդեն սկսում ենք որոշել՝ ինչ անել, օրինակ՝ գնալ խանութ, ապրանք գնել, դա իր մեջ դրական էլեմենտներ ունի, որովհետև սկսում ենք նախապատրաստվել, պաշտպանվել: Բայց ոչ բոլոր խանութներում էր այդպես: Խուճապային տրամադրություն կար, բայց հասարակությունն ինչ-որ բան պետք է անի, երբ նման իրավիճակ է ստեղծվում, և լավ է, որ առևտուր անի, դեղատնից միջոցներ գնի, դա պաշտպանական քայլ է, որի մեջ պետք չէ վատ բան փնտրել»:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 47 անդամ երկրների ներկայացուցիչները մարտի 3-5-ը հանդիպելու էին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը և վիճակը ստուգելու համար:
«Ընդհանուր առմամբ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդիպել Մինսկի խմբի ցանկացած անդամի հետ: Նման հանդիպումներ նախկինում էլ են եղել և եղել են այլ անդամների հետ ևս, այստեղ որևէ խնդիր չկա: Խնդիրներ են առաջանում այնտեղ, երբ Թուրքիան հավակնություններ է ցուցաբերում Արցախի հարցում ավելի մեծ դեր ունենալու համար: Բոլորն էլ ակնհայտորեն գիտեն, որ Թուրքիան աջակցում է կողմերից մեկին, հետևաբար՝ այդ գործընթացի մեջ որևէ դերակատարում չի կարող ունենալ, ինչը, կարծում եմ, ակնհայտ է նաև միջազգային հանրությանը»,- նշեց Միքայել Զոլյանը:
Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին ներկայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որով նախատեսված էր Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները միավորել բուհերի հետ, ինչն էլ տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար: 168.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
«ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ այն պատգամավորները, որոնք կարծում են, թե այս նախագծից ավելի արդյունավետ նախագիծ կարող են բերել, որը չի հակասի Սահմանադրությանը, այդ առաջարկները կընդունենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վեթինգ չիրականացրեցին, փոխարենը՝ բերեցին ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը:
«Երեկ Ախուրյանի տարածաշրջանում ֆերմերները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դռան մոտ, պահանջում էին ոռոգման համակարգի բարելավում: Այնտեղ խայտառակ վիճակ է, Արփի լիճը գրեթե դատարկ է, գրեթե 8 միլիոն խմ ջուր հազիվ լինի, իրականում պետք է 100 մլն խմ լիներ, իսկ Արփին այդ տարածաշրջանին ոռոգմամբ է ապահովում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Սիրիական լարվածության ֆոնին Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից հետո Չավուշօղլուն Twitter-ի իր էջում գրել էր. «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Մինչ կառավարության ղեկավարը շրջում էր փողոցներով և սելֆիներ անում քաղաքացիների հետ, իսկ առողջապահության նախարարը հեգնանքով էր խոսում չինական վիրուսի մասին, այն անարգել մտավ Հայաստան։ Որ որևէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից, այդպես էլ կա։ Բայց մի՞թե կարելի էր այդքան անփույթ վերաբերվել մի խնդրի, որն արդեն հասցրել է հազարավոր մարդկանց կյանքեր խլել։
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը նեղացած չէ, շարունակում է համերգներ ունենալ, սակայն դրանք չեն նկարահանվում, որովհետև կայանում են երկիրը պահող մարդկանց՝ զինվորների համար, իսկ այն, ինչ այսօր հարգի է, իր արվեստի հետ որևէ աղերս չունի։ 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց երգչուհին՝ նշելով, որ չի էլ փորձել հասկանալ, թե ի վերջո 2018 թվականին հասարակության մի հատվածը մերժեց երգչուհի՞ Շուշան Պետրոսյանին, թե՞ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը հասարակության շրջանում կորոնավիրուսի հետևանքով խուճապ չի տեսնում, խուճապը, ըստ նրա՝ ավելի շատ վիրտուալ տիրույթում է:
Տնտեսությանն առնչվող որևէ թեմայով պետական մարմինների աշխատանքի գնահատման համար առավել կարևոր է ուսումնասիրել կատարված աշխատանքը, քան դիտարկել միայն արձանագրված թվային ցուցանիշները՝ աճերը կամ անկումները, քանզի այս թվային արձանագրումները միշտ չէ, որ գործադիր մարմնի գործունեության ուղղակի հետևանքն են։
Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Շուշան Պետրոսյանն է: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:50-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում նախատեսված են նրա հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին շաբաթների ընթացքում օրեցօր սրվող ռազմական էսկալացիայի ֆոնին և Մոսկվայում նախատեսվող Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մի շարք վերլուծաբաններ անհանգստացնող են որակում: