Եթե անցած տարվա մայիսին բանկերի վարկային կապիտալը հասնում էր 533 միլիարդի, ապա իշխանափոխությունից մեկ տարի հետո այն կազմել է 486 մլրդ դրամ։ Այսինքն` նվազել է գրեթե 9-ը տոկոսով։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ ադրբեջանական ուժերը ժամանակ առ ժամանակ ստուգում են հայկական ուժերի զգոնությունը սահմանի և շփման գծի տարբեր հատվածներում, քանի որ ռազմական գործողությունների պլաններից հրաժարում տեղի չի ունեցել։
«Ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են տարբեր մասնագետներ: Պայմանագրային զինծառայողներ նույնպես անհրաժեշտ են: Մեր ունեցած տվյալներով՝ աշխատավարձը սկսվում է 105.000 դրամից, մինչև օրական 15.000 դրամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Չոբանյանը:
Իջևանցի կանանց հայտարարությունները, որ ոտքի կելնեն, եթե իրենց զավակներին ու ամուսիններին «տանեն բերդեր», Վ. Ղալումյանը տեղին չի համարում. «Ի՞նչ կարող են անել, եթե ոտքի ելնեն։ Սա էլ ոտքի ելան անօրինական պահանջով։ Եթե կրկին ճանապարհ փակեն, ճանապարհը պետք է բացվի»։
«Եթե այդ անհատ տաքսիստն իրավունք ունենա պատվեր վերցնելու օնլայն հարթակներից, դա նշանակում է՝ մնացած տնտեսվարողներին ուղղակի մատաղ են անում՝ հանուն «Յանդեքսի»»:
Իր վերջին հարցազրույցում Փաշինյանի հիմնական թիրախը դարձյալ ՀՀԿ-ն էր ու Սերժ Սարգսյանը, ում ստվերի դեմ Փաշինյանը շարունակում է պայքարել՝ ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ: Նա բառացիորեն յուրաքանչյուր դրվագում փորձում է խոշորացույցով փնտրել ՀՀԿ-ականների հետքն ու դրա մասին բողոքել հանրության առաջ:
Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք այդպիսով անմեղության կանխավարկածը չի խախտվել, փաստաբանն արձագանքեց, որ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված՝ իրենք աշխատում են այդ բնույթի բանավեճի չբռնվել, քանի որ մեկ անգամ արդեն Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով նշել էր, որ ինքը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել` ասելով «մարդասպան»:
«Հուլիսի 1-ից տաքսու վարորդները Երևան քաղաքում՝ 12.000 դրամ, իսկ մարզերում՝ 8000 դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են»:
168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ առաջադրում չի եղել։
Դուք տեսնում եք՝ Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, բոլորը լծված են մի գործի՝ հավաքեն ապացույցներ, հիմքեր, որպեսզի պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ, որպեսի պարոն Քոչարյանի կալանքը հիմանվորվի:
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են նաև Ադրբեջանին թուրքական աջակցության մասին, հաշվի առնելով թուրքական ներկայության մակարդակը Նախիջևանում։
Ազգային ժողովում այս օրերին հախուռն տրամադրություններ են, լարված մթնոլորտ, ԱԺ աշխատակազմը հապճեպ փոփոխությունների պիտի ենթարկվի: Հեղափոխական իշխանությունը որոշել է երկրի օրենսդիր մարմնի կիսատ-պռատ կողմերը լրացնել՝ այնտեղ բարձր ինտելեկտի նոր հոսք ապահովելով:
Այստեղ չկան աղյուսակներ, թվեր, ցուցանիշներ, բանաձևեր, գծապատկերներ, փորձարկման տվյալներ, հղումներ, և այլն: Սա գիտական հոդված չէ։ Հնարավորինս պարզեցված ընդհանրացումներ և մոտեցումներ են:
«Հաջորդ կին թեկնածուն, ենթադրում եմ, լինելու է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը»:
«Քաղաքապետարանի աշխատակիցները եկել, հանգիստ ասել են, մենք էլ ապրանքը վերցրել-գնացել ենք ուրիշ կողմ ու ժամերով այն չենք կարողացել վաճառել: Թող թողեն ապրենք էլի, ի՞նչ են ուզում»:
«Երեկ երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կառավարման առումով որոշակի սխալներ ունեն, հանկարծ պարզվեց, որ այդ սխալների հիմքը կոռուպցիան է։ Եղբայր, հասկացանք, կոռուպցիան երևույթ է, որի դեմ պետք է պայքարենք, բայց կառավարելու խնդիրը բոլորովին ուրիշ է»,- նշեց նա։
«Այդ սեփականաշնորհված բուդկայի՞ն էիք դուք տասնյակ դիմումներ ներկայացնում, դուք, այսինքն՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ-ն, դատավորները, արդյո՞ք այդ բուդկայի հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների ՍԴ նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են ՀՀ»։
Յուրաքանչյուր երկրում լինում են անցումային կամ ճգնաժամային փուլեր, և այդ շրջանում կարևորն այն է, որ իշխանությունների հաշվարկներն ու որդեգրած տեսլականը լինի իրատեսական, և ինչ-որ տեղ բխի նաև հանրային շահերից:
«Ուզում եմ, որ մենք հասկանանք, որ զինվորական ծառայությունը նաև դրանով է պատվաբեր, նաև ծառայության այս հանգամանքն է, որ զինվորական ծառայության ընթացքում ձեր ձեռք բերած հմտությունները ձեզ պետք է կարողանան օգնել ողջ կյանքի ընթացքում»:
«168 Ժամ» թերթում կրթական թեմաներով սյունակագիր-փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է մտածել որոշակի թվային գործիքների օգտագործման ուղղությամբ:
«Հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որոշակի առանձնահատկություններ ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակին։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի դրական լույսի ներքո ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացումները, միևնույն է, դրանից տնտեսական իրավիճակը չի լավանա։ Իշխանափոխությունից հետո տնտեսության խնդիրներն ու ռիսկերը ոչ միայն չեն պակասել, այլև մի բան էլ ավելացել են։
Տարվա ընթացքում լիճը երկրորդ անգամ ծաղկում է աշնանը։ Բայց աշունը մեր երկրում ամեն տարի թեժ է։ Քաղաքական իմաստով, իհարկե։ Ու երկրորդ ծաղկումը ոչ պատգամավորներն են «նկատում», ոչ հասարակական կազմակերպությունները, ոչ գիտնական մասնագետները։ Հրապարակավ չեն նկատում։ Մինչև հաջորդ ամառ։
Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ավելի շատ մարդիկ պետք է դառնան աշխատանք ստեղծողներ, ոչ թե աշխատանքի ընդունվողներ։ Եթե շարունակենք այն տրամաբանությամբ, որ մեզ համար պիտի աշխատատեղեր բացվեն, ապա հեռու չենք գնա։
168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով այս որոշումը, ասաց, որ, քանի որ հիմնականում բարձրացվում են խնդրո առարկայի որոշակիության, հետադարձ ուժի հետ կապված խնդիրներ, իսկ դրանցից յուրաքանչյուրը Եվրոպական դատարանի կողմից կայուն նախադեպերով զարգացվող հարցադրումներ են, դրանց վերաբերյալ ունենալով ամենաբազմակողմանի և հեղինակավոր կարծիքներ, այդ թվում՝ նաև Վենետիկի հանձնաժողովի, ՍԴ-ն օգտվել է այդ գործիքից՝ կասեցնել և դիմել հենց այդ մարմիններին՝ խորհրդատվական բնույթի կարծիքի համար։
Շղթան սկսվում է այնտեղ, որտեղ իրավապահ մարմինները չեն կարողանում ապահովել օրենքի կիրարկումը, այդ թվում՝ պաշտպանել ներդրողին: Դրա արդյունքում ներդրումներ չեն գալիս: Դրա արդյունքում այսօր պետությունն իջևանցուն անտառ հատելու այլընտրանք չունի առաջարկելու, ու այս արատավոր շղթան փակվում է այնտեղ, որտեղ հացի խնդիր ունեցող իջևանցին ծեծում է ոստիկանին:
168.am-ը նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ իր հայտարարությունից հետո ի՞նչ է արվել։
Փաստորեն, ըստ Տ.Ռևազյանի, Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը պետք է տեսակավորվի և նոր ուղղությունների դեպքում հինգ տարով չգանձվի։ Իսկ ո՞ւր են մնում այդ դեպքում արդար մրցակցության սկզբունքները, կամ ինչո՞ւ մեկ անձ պետք է վճարի նման տուրք, իսկ մյուսն այլ հավասար պայմաններում՝ չվճարի։
«Երեկվա ծեծկռտուքի մեջ ընկածները բանվոր մարդիկ էին, հիմնականում էն մարդիկ են, ովքեր տարիների ընթացքում իրենց ընտանիքներն էդ ձևով են պահել, որ գոյատևեն, ստեղ ապօրինի ծառահատումների կազմակերպիչներ փնտրելու կամ բանդայի տերերին որոնելու իմաստը չկա: Բարդ բաներից մի խոսեք»,- 168.am-ի հետ զրույցում կազմակերպիչների մասին վարչապետի հայտարարությանն արձագանքում են երկրի ղեկավարի համերկրացիները:
Մեզ հետ զրույցում բրիտանացի միջազգայնագետ Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ դժվար է թերագնահատել այս պաշտոնյաների մակարդակը և այցի կարևորությունը, քանի որ պարզապես պատահական համընկնում ևս դժվար է համարել այս այցերը։