
Որքան է թանկացել կյանքը 1 տարում՝ ըստ Վիճակագրական կոմիտեի

2018 թ. վերջին պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 34 հազար 527.4 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկանալով գրեթե 2000 դրամով։ 2017-ի վերջին պարենային զամբյուղի ամսական արժեքը 32 հազար 439.3 դրամ էր։
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի փոփոխությունը մեկ տարվա կտրվածքով փոքր-ինչ ավելի է՝ մոտ 3700 դրամով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նվազագույն սպառողական զամբյուղն անցած տարեվերջին կազմել է ամսական 61 հազար 113.6 դրամ՝ 2017-ի 57 հազար 417.5 դրամի փոխարեն։