Բաժիններ՝

Հունվարի գնաճը՝ 1.7%

2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ սննդամթերքի (ներառյալ՝ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.8%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնանկում:

2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.6%, այդ թվում՝ սննդամթերքինը (ներառյալ՝ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 100.5%, ոչ պարենային ապրանքներինը` 100.9%, ծառայությունների սակագներինը` 100.6%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ սպառողական գներն աճել են 1.2-2.9%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս