Ինչպես հայտնի է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի կողմից ընդունված ուղերձում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
«Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքը Հայաստանի դեմ օգտագործելու փորձեր գուցե անի Ադրբեջանը ԼՂ հակամարտության պատճառով, փորձելով ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Սակայն պետք է շեշտել, որ այս ձևաչափի մյուս երկու երկրները` Ռուսաստանը և Իրանը, սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, այս երկու երկրները հստակ դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության հարցում»:
Այսօր Հայաստանի կրթության ոլորտին անհրաժեշտ են կառավարիչներ, ովքեր կկարողանան ոգևորել մարդկանց, կկարողանան տեսնել լավ աշխատող ուսուցիչներին, տնօրեններին, դասախոսներին, ռեկտորներին, կկարողանան փակել վատ աշխատողների ճանապարհը։
Ադուրյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ վարկառուների կողմից ձևավորված կարծիք կա, թե գնահատող ընկերություններն արհեստականորեն ցածր են գնահատում, կամ գրավադրման նպատակով գնահատումները կատարում են՝ ավելորդ պահպանողականություն դրսևորելով:
Արտակարգ իրավիճակների նախարար, Պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ստիպված էր անդադառնալ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աղկմահարույց գրառումներին:
«Եթե նախագահը հայտարարել է, ուրեմն դրան համապատասխան նաև հաշվարկներ, մոտեցումներ արդեն արվել են: Ինքս ժողովրդագրությամբ չեմ զբաղվում, մասնագետները հաշվարկել ու ճշգրտել են, հենց այնպես հանրապետության նախագահը թվերի մասին չէր խոսի»:
2018 թվականի ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են լինելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային հիմնարար սկզբունքների և նորմերի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչամանը, դատապարտմանը։
Հոկտեմբերի 31-ին Համաշխարհային բանկի խումբը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինության հերթական զեկույցը՝ Doing Business 2018-ը։ Ասել, որ այն բավականին տհաճ էր ՀՀ կառավարության համար, կնշանակի ոչինչ չասել։
«Կարծում եմ` այս հարցում Հայաստանի գործընկերը Վրաստանը կարող է լինել, Վրաստանը կարող է միջնորդել, որպեսզի Հայաստան-Ադրբեջան բանակցություններ սկսվեն այս հարցի շուրջ, կարծում եմ` էականն այստեղ Ադրբեջանի դիրքորոշումն է, Ադրբեջանը կարող է մի շարք պատճառաբանություններ ներկայացնել, թե ինչու Հայաստանը չի կարող միանալ այս պրոյեկտին»:
Հարցին` հնարավո՞ր է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 15-ին կայանալիք աշխատանքային այցը Ռուսաստան ավարտվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի խափանմամբ, ինչպես 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Ռիչարդ Չարնեցկին պատասխանեց, որ ոչ:
Սեպտեմբերի 30-ին գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարությունից բացի, պաշտոնական միջաոցառմանը մասնակցում էին Ղազախստանի և Ուզբեկստանի վարչապետները: Ինչից կարելի է եզրակացնել, որ այդ երկրները ևս տնտեսական հույսեր են կապում նոր երկաթուղու գործարկման հետ:
Մենք երբեք չենք ասել, որ ազդեցություններ չեն լինելու: Մարդու ցանկացած գործունեություն ունի ազդեցություն՝ քաղաքաշինությունից մինչև տուրիզմ: Մենք ասել ենք, որ դրանք հնարավոր է կառավարել, ինչպես արվում է աշխարհի հարյուրավոր հանքերում:
«Այսօր մենք վարձել ենք 4 լավագույն խորհրդատուներին, որպեսզի իրականացնենք Վանաձորի քաղաքաշինական գոտիավորումը»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել:
«Այսօրվա մեր իրավիճակում ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածությունն իր կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ։ Նման քննարկումներ մենք չենք ունեցել։ Այս իսկ պատճառով որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է»:
Մեր երկրում կգործեն այն օրենքները, համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստից հետո մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ կպատասխանի լրագրողների հարցերին:
«Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց լավ են, հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո շրջափակման նպատակով նման պրոյեկտ նախաձեռնելու համար»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի մենագարիշվիլին, անդրադառնալով երկաթուղու բացմանն ու շրջանառվող տեսակետներին, թե դրա նպատակը Հայաստանի մեկուսացումն է:
Հայաստանի զինուժը մեր պետության ամենակարևոր ատրիբուտներից է, այն կոչված է պաշտպանելու մեր ժողովրդի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Այս մասին ռուսական Вести-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Արցախի հարցի շուրջ ընթացող բանակցությունները ոչ թե կարգավորման, այլ կոնֆլիկտի մենեջմենթի մասին են։
«Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարվա վերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»:
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի համար 2018 թվականի նախագծով նախատեսված է, որ կօգտագործվի 2 միլիարդ 445 միլիոն դրամ:
«Տնտեսական աճի ներուժ» (կամ պոտենցիալ)։ Վերջին շրջանում այս արտահայտությունը բավականին հաճախ է հնչել տնտեսական բլոկի պատասխանատուների շուրթերից և դեռ կշարունակի հնչել, քանի դեռ քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Այնպես որ, եկեք հասկանանք՝ ինչ կա «դրա տակ»։
«Հավանաբար հետաքննական մեխանիզմների ներդրման հարցն այն նախաձեռնություններից մեկն է, որոնք նախագահները քննարկել են` որպես շփման գծում լարվածությունն իջեցնելու միջոց»:
Որպես կանոն՝ ծնողները երեխաներին դաստիարակում են՝ հիմք համարելով սեփական կյանքի փորձը, ավանդույթները, ծնողական բնազդը: Նրանք հաճախ վարվում են այնպես, ինչպես հարկ են համարում: Սակայն միշտ չէ, որ ծնողի վարքն ուղեկցվում է ողջամտությամբ և հոգեբանական տեսանկյունից ընդունելի դրսևորումներով:
Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքի 81-րդ տարում մահացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
«Ժնևի թնջուկը սկսեց բացվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանական Քինգզ քոլեջի դասախոս, բրիտանացի քաղաքագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև բանակցություններին և ներկայումս ընթացող զարգացումներին:
«Հայաստանի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն կարող է բանակցության առարկա դառնալ ԼՂ հակամարտությունից առանձին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հարցին:
«Դա ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դեֆեկտավորվածության աստիճանը։ Դա ընդհանրապես քննարկելու կամ մեկնաբանելու հարց էլ չէ»։
«2018 թվականին կա՞ն կազմակերպություններ, որ նախատեսում են մեր քաղաքացիների համար այս կամ այն ծառայության թանկացում»: