Հետաքրքիր է, իսկ եթե վաղը տնտեսվարողները որոշեն ալյուր կամ հացահատիկ չներկրել, մարդիկ պիտի սովից մեռնե՞ն, իսկ կառավարությունն ասի, թե ես իմ խնդիրը կատարել եմ, դաշտը ազատականացրել եմ, մնացածը ինձ չի վերաբերում։ Սա՞ է տրամաբանությունը։
«Սրանով ստուգվում է նաև այն, թե ինչ իրավիճակում ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով, քանի որ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել միայն ՀՀ դիմումի դեպքում։ Նախկինում հայկական կողմը սովորաբար հրաժարվել է դիմել ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ հայկական ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը»։
«Հայ-վրացական հարաբերությունների դրական դինամիկան պահպանվում է, բայց կան ոլորտներ, որոնցում պետք է ճեղքում իրականացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի այցին Վրաստան։
ԱԺ աշնանային նստաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում խորհրդարանում՝ երեք կարևորագույն գործընթացներ, որոնք կընթանան զուգահեռաբար, ու դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն: Դատաիրավական համակարգի փոփոխություներ, անցումային արդարադատություն…
ՀՀ դատական իշխանությունը և իրավական համակարգը անկախացումից ի վեր անցել են բարեփոխումների մի քանի փուլեր՝ հետևողականորեն արձագանքելով տարբեր ժամանակահատվածներում դատական և իրավական համակարգերի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին:
«Նայեք՝ ի՞նչ է կատարվում. ամենը գնացել է սնանկացման, ասում եմ՝ պարոն քննիչ, երբ որ ես գնացել եմ, այնտեղ հազարավոր գլուխ թռչուն է եղել, բա որ ակտ եք գրել, դրանք ո՞ւր են, պատասխանում է, թե՝ սնանկի կառավարիչն ինձ փաստաթղթեր չի տվել…»:
«Որևէ դիվիդենտ Ադրբեջանն այս քայլերով չի կարող շահել: Ընդհակառակը, ուղղակի իր ներքին լարված իրավիճակը, այնտեղ ծավալվող քննարկումներն իրեն հարկադրում են շարունակ պատրվակ փնտրել»:
«Մեր ուշադրությունը ոչ մի բանի վրա կենտրոնացած չի, այդ գործարանն էլ մենք չենք բացել, մենք ընդամենը շարունակում ենք նախկինների ստորագրած պայմանագրի կատարումը: Այդ գործարանով իրականում ոչ ոք լավ չի զբաղվել, պարտքերի մեջ է ընկել, մենք փորձում ենք շտկել և լավ իրավիճակի բերել: Ես ո՛չ մեղադրում եմ նախկիններին, ո՛չ արդարացնում եմ, փորձ է եղել, մեկը մյուսի հետ կապ չունի: Դա ճիշտ չէ»:
«Ինքս որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ, թե պայմանական ինչ մեղադրանք է առաջադրվել դատավորին, և լիազորությունների կասեցումն ինչ գործի շրջանակներում է եղել։ Այդ պատճառով էլ որևէ գնահատական չեմ կարող տալ։ Բացի այդ, ի պաշտոնե իրավունք չունեմ ԲԴԽ-ի որոշումներին գնահատականներ տալ»:
««Մարտի 1»-ը բացահայտված չէ, ցանկանում եմ հռետորական հարց ուղղել, ո՞ւր են «Մարտի 1»-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները»,- շեշտեց Վ. Սողոմոնյանը։
Հիմա արդեն նա չի էլ ուզում լսել այն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, ովքեր ոչ վաղ անցյալում Հայաստանի 3 միլիոն վարչապետներից մեկն էին և իրավունք ունեին ոտքով բացել պետական հիմնարկների դռները։
Իշխանափոխության անցած 15 ամիսները շատ բան չտվեցին հայ հասարակությանն ու երկրի տնտեսությանը։ Եթե այսպես պիտի շարունակվի նաև առաջիկա ամիսներին ու տարիներին, ապա անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալը։ Կառավարությունը պատրաստ չէ տնտեսությունն այս վիճակից հանելու նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։
«Մենք ունենք ընտանեկան բռնության դեմ օրենքը, այդ դեպքում ո՞վ ինձ կբացատրի, ի՞նչ կարիք կա վավերացնելու այս կոնվենցիան։ Այս պահին դժվարանում եմ ինչ-որ կանխորոշումներ անել ու ասել՝ Հայաստանն այն կվավերացնի՞, թե՞ ոչ, բայց հստակ է, որ ունեմ երկու կարևոր մտահոգություն»։
«Մարդիկ շատ դժվար են կտրվում իրենց տարիների ստեղծած աշխատանքից: Զբաղվածության խնդիրն էլ կա, մարդիկ գործազուրկ են դառնալու՝ սկսած ավտոներկրողներից, վերջացրած ավտոպահեստամասեր վաճառողներից ու մեքենաները լվացողներից»,- ասաց Դավիթ Գասպարյանը:
«Ռուսական Ս-400-ների նպատակն Անկարան՝ Թուրքիայի մայրաքաղաքը, պաշտպանելն է: Թուրքիան դժվար թե այդ կարգի խնդիրների դիմեր, բայց ցանկացած դեպքում գնացին այդ քայլին՝ հաստատ ո՛չ Ադրբեջանին ինչ-որ լավություն անելու համար, ի վերջո, 2.5 միլիարդ դոլարի գործարք է, ու այդ տիպի նվերներ չեն արվում»:
«Մեկի համար նույն ապրանքի գինը բարձր է, մյուսի համար՝ ցածր: Խնդիր է չհիմնավորված բարձր գինը: Այս դեպքում, ես կարծում եմ, որ տոկոսադրույքների ձևավորման մեխանիզմը շատ թափանցիկ, տեսանելի է և ներկայացվում է հանրությանը»:
Ավելի քան մեկ տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ ներդրողների ուշքը չի գնում Հայաստանում ներդրումներ անելու համար։ Այնպես չէ, որ նրանք սպասում էին թավշյա հեղափոխությանը և Նիկոլ Փոշինյանի վարչապետ դառնալուն, որպեսզի Հայաստանի տնտեսության առջև բացեին իրենց քսակները։
«Ռազմական գործարքների արդյունքում ստացված սպառազինության կիրառումը վերահսկելը բարդ է գործարքի կայացումից հետո, ուստի պետք է դրանից առաջ հաշվի առնվեն բոլոր ռիսկերը, հաշվի առնվեն հակամարտության առկայությունը և դրանում համանախագահությունը»։
«Իշխանության ներկայացուցիչները, ի վերջո, ներկայացնում են ժողովրդին: Այո՛, ժողովրդի դիրքորոշումը պետք է կաշկանդի իշխանություններին: Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում մենք շարունակելու ենք մեր պայքարը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ»:
«Բռնության քարոզ չեմ արել, ես չեմ ասել` եկեք ծեծեք, ջարդեք, սպանեք: Ընդհակառակը, իրենց կողմից են նրանցից ու նրանց շահերը պաշտպանող առանձին երկոտանիներ արդեն իսկ հասցրել հանդես գալ նմանատիպ հայտարարություններով, որ պետք է Գևորգ Պետրոսյանին վռնդել ԱԺ-ից ու Երևանի պետական համալսարանից»:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պարզվում է, լեգիտիմ ընտրված ղեկավար չէ, նրա նշանակման հիմքերի վերաբերյալ դեռ անցած տարվանից հարուցված կասկածը ամրագրվել է օրերս Վարչական դատարանում:
«Մեկ ասում է՝ Հանրապետականը որևէ աջակցություն չունի, հիմա էլ այնքան հզոր է, որ հասել է Իջևա՞ն։ Հանրապետականը որ միտինգ անի, տասնյակ-հազարավոր մարդիկ կհավաքի»։
Մանվել Գրիգորյանն այս պահին գտնվում է ծանր առողջական վիճակում։ Նա արդեն չի կարողանում տեղաշարժվել, ոտքերը 70-90 տոկոսով չեն արձագանքում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Լուծումը՝ պահել քեզ՝ որպես օրինակ վերցնելով նույն քո կողմից հալածված Ռոբերտ Քոչարյանին. բոլորի վրա թքել է, գնացել Իրանի հետ կնքել է գործարք, ու մենք ունենում ենք Հայաստան-Իրան գազամուղ. եթե ուզում է օրինակ վերցնել, թող օրինակ վերցնի հենց Ռոբերտ Քոչարյանից»:
«Այո, մեքենան վաղուց բաց է թողնվել, իսկ բեռը մաքսայինի պահեստում է գտնվում: Իրականացվել է բեռի ստուգում, և հիմա վարույթն իրականացնող մարմինը հարցում է արել Պետեկամուտների կոմիտե՝ վճարման ենթակա գումարի չափը որոշելու համար, ու գործն այս փուլում է: ՊԵԿ-ը պետք է պատասխանի, թե մարդիկ որքա՞ն գումար են վճարելու, որպեսզի ստանան իրենց բեռը»:
Ի վերջո, հարգելի պաշտոնյաներ և տիկնայք, հերիք է ցեխ շպրտեք մամուլի, ԶԼՄ-ների ուղղությամբ, հիշեք ձեր իսկ անցած ճանապարհը, և մի մոռացեք այն, ինչ դուք եք արել ոչ հեռավոր անցյալում, բոլորիս աչքի առաջ է եղել և, բարեբախտաբար, կենդանի են, կան վկաներ ձեր մութ և «պատվիրված» լուրերի, հոդվածների և այլ մանիպուլյատիվ գործողությունների։
168.am-ը Գևորգ Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել իր գրառումը, հատկապես՝ ի՞նչ ակնկալիքներ ուներ ԲԴԽ-ից, ու ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է առաջարկում:
Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:
Մեր զրուցակիցները չնշեցին, թե ի՞նչ գնային առաջարկ կարող էին իրենք ներկայացնել մեր քաղաքացիներին Եգիպտոսից փոխադրելու համար, սակայն 168.am-ի հավաստի տեղեկություններով` տեղական ավիափոխադրողները մեկ չվերթի համար մոտ 3 անգամ ավելի էժան գնային առաջարկ կներկայացնեին:
«Միանշանակ այս ամենը կապ ունի տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդման ցանկության հետ, որի գլխավոր թիրախն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԱՄՆ-ի սրված հարաբերություններն են և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Նախկինում երբեք նման ծավալների աջակցության մասին խոսք չի եղել»։