Բաժիններ՝

«Ո՞վ է իրականացնելու Կառավարության ծրագիրը». Թաթուլ Մանասերյան

«Ցանկացած ծրագրով հնարավոր է իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Սակայն ինձ համար կարևոր է ոչ թե ծրագիրը, որն ունի բազմաթիվ խոցելի տեղեր, այլ այն, թե այդ ծրագրի իրականացնողն ո՞վ է։ Երկու ծայրահեղություններ կարող են լինել՝ վատ թիմ, որն ունի լավ ծրագիր, և՝ հակառակը։ Կոնկրետ այս դեպքում մենք ունենք բազմաթիվ բացթողումներով ծրագիր, իհարկե, կան նաև կարևոր դրույթներ, սակայն համակարգվածություն չկա ցուցանիշների մեջ, չկան տնտեսական սպառնալիքներ, և յուրաքանչյուր բաժնի համար խնդիր չի ձևակերպվում, պարզապես ասում ենք՝ ինչ անենք, բայց չգիտենք, թե ինչի համար դա պետք է անենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրին։

Նրա խոսքով, եթե Կառավարության ծրագիրը կազմելիս հաշվի առնեին նաև փորձագետների կարծիքը և ծրագիրը հղկեին, միևնույն է, խնդիր է առաջանալու, թե ով պետք է այն իրականացնի։ Ուստի կարևորն այն է, որ լինեն բանիմաց մարդիկ, որոնք կարող են իրականություն դարձնել ծրագիրը։

«Ես կառաջարկեի, որպեսզի ոլորտների ղեկավարներն ընտրվեին մրցույթով և պատասխանատվություն կրեին իրենց առաջարկած ծրագրերի իրականացման համար։ Այսինքն՝ պետք է ծրագրային մրցույթ անեն, ոչ թե՝ անձերի միջև այսպես կամայական նշանակումներ, որի մասին նույնիսկ բուռն քննարկումներ են լինում սոցիալական ցանցերում»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ ինչպես էլ բնութագրի Կառավարության ծրագիրը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի։ Կա մտահոգություն՝ կապված այն հանգամանքի հետ, որ ծրագիրը կազմելիս չեն ընդունել որևէ առաջարկ՝ ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ փորձագետների կողմից։

«Եթե հաշվի առնեին բոլոր դիտողությունները, ապա դա հօգուտ երկրի էր, ոչ թե՝ ի վնաս այն մարդկանց, որոնք հեղինակել են ծրագիրը։ Պետք է վստահ լինեին, որ դրանից իրավիճակը չէր տուժի, հակառակը՝ կշահեր։ Գոնե այսուհետ գործողությունների ծրագիրը, որը պետք է մշակվի, ականջալուր լինեն մասնագետների դիտողություններին, մենք դեռ ունենք լավ մասնագետներ յուրաքանչյուր ոլորտում։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս