Կասկածողները կարող են ներկայանալ Երևանի քաղաքապետարան՝ ստանալու իրենց հասանելիք 15 հազար դրամը։ Չմոռանալով, որ ամեն ինչից Ելք կա։ Հանուն Երևանի, բնականաբար։
«Սովորաբար այն ուժերը, որոնք գրեթե համոզված են, որ իրենք չեն հասնելու հաղթանակի, մեծ պոպուլիստական խոստումներ են տալիս՝ իմանալով, որ դրա մասին հետո իրենց չեն հարցնելու, թե ինչո՞ւ չարեցին։ Դա պոպուլիզմ էր, իսկ իրավական տեսանկյունից որոշակի չափով կա ընտրակաշառքը լեգիտիմացնելու էլեմենտ»։
«Պարոն Թրամփը երևի մեզ՝ հայերիս, զգուշացնում է, որ մենք պատրաստ լինենք հակազդել թշնամուն։ Դա ավելի լավ, որ ԱՄՆ-ն է խոսում։ Չէ՞, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, իսկ Ադրբեջանը թուրքական երկրորդ պետությունն է։ ԱՄՆ-ը հզոր գերտերություն է, պետք է արդար լինի և կասեցնի թուրքական ոտնձգությունները»:
Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։
«Ես չեմ հավատում այս հարցմանը և չեմ մեկնաբանի տվյալ մարդու սոցիոլոգիական հարցումները, որովհետև դրանք իրատեսական չեն: Ինձ համար նրանք ընդամենը պատվեր կատարողներ են, Հանրապետականի պատվերով որոշ բաներ են գրում՝ անգամ առանց մարդկանց հետ զրուցելու»:
«Ես ուղղակի չեմ հասկանում այդ օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այս սևեռուն գաղափարը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով մի շարք դպրոցների օպտիմալացման ծրագրին։
Համաշխարհային տնտեսական կառույցների այս տարվա գործունեությանը հետևած բոլոր մասնագետները կասեն, որ սա տարօրինակ մոտեցում է: Մոտեցում, որը տնտեսական բացատրություն ունենալ չի կարող: Իսկ եթե կա, ապա հետաքրքիր կլիներ լսելը:
Ոչ մի լավ ուսուցիչ չպետք է դուրս մնա, քանի որ իր դպրոցը փակվել է։ Իսկ վատ ուսուցիչը չպետք է մնա դպրոցում միայն այն պատճառով, որ իր դպրոցը մեծ է և չի փակվելու։ Եթե օպտիմալացման արդյունքում ուսուցիչների որակը չպետք է բարձրանա, ապա չարժե ևս մեկ անգամ ցնցել համակարգը։
Հայաստանն ունի նոր խորհրդարան, որը գործելու է նոր կառավարման կարգի՝ պառլամենտական հանրապետության պայմաններում։ Փորձագետներից փորձեցինք պարզել, թե ընդհանրապես ի՞նչ դերակատարում կարող է ունենալ նոր խորհրդարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման և իրագործման առումով
«Այս խմբին միանալու որոշում կայացնելու պահից ի վեր ինձ համար հստակ է՝ որևէ մեկ վայրկյան եթե տեսնեմ, որ որևէ ճնշման տակ եմ կամ, իմ կարծիքով, արդար ուղղությամբ չենք գնում, ազատ հնարավորություն ունեմ ետ քաշվելու` խմբից դուրս գալու»:
Ըստ ՀԲ-ի՝ 2.7% աճն արտացոլում է Հայաստանի արտահանելի ճյուղերի պահպանվող ընդլայնումը և ներքին սպառման համեստ վերականգնումը
«Ես կարծում եմ, որ աչք ունեցողները կտեսնեին նաև վերջին մեր համագործակցության համաձայնագրի 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքը համատեղ, բայց հիմա, ԱԺ ընտրություններից հետո, մենք մտնում ենք մի շրջափուլ, որտեղ 2 կուսակցությունները համատեղ ձգտելու են առավելագույնս մեր երկրում որակական փոփոխություններ կատարել բոլոր ոլորտներում։ Աստված առաջ»:
ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Քիչ հետո՝ ժամը մոտ 16։00-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության միջև համագործակցության կոալիցիոն հուշագրի ստորագրումը։
Ըստ ՀԲ զեկույցի՝ աղքատության միջազգային մակարդակի աճը քողարկում է երկրի տարբեր վայրերում տեղի ունեցած զարգացումները
«Ես նման տեղեկություն չունեմ, որ ինչ-որ մեկը հայտնել է, որ մտադրություն չունի ներդրում անելու։ Այն բոլոր անձինք, որ հայտարարել են, գործընթացը գնում է, ներկայումս ծրագրեր են ուսումնասիրում, և մոտ ժամանակներս հստակ ու կոնկրետ առաջարկներ կլինեն»,- ասաց Ս.Կարայանը։
«Ես տեսնում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում հաշվարկներ լավ են կատարվում, այսինքն՝ ֆինանսապես բացահայտել են, որ մարզերում, սահմանամերձ գյուղերում շատ դպրոցներ իրենց չեն արդարացնում»:
ՀՀ ՊԵԿ գնահատականներով՝ 2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մետ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս: Այժմ ստվերը նվազել է և մարտի վերջի դրությամբ կազմել է 33.2 տոկոս: Այս մասին նշված է ՊԵԿ տեղեկագրում, որը տրամադրվել է լրագրողներին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ասուլիսի ժամանակ:
Այդ թեման շատ վտանգավոր է՝ հանրային գիտակցության վրա ազդելու, հանրությանը ռուսական հերթական ինտերվենցիային նախապատրաստելու տեսանկյունից։ Ընդ որում, հնարավոր է, որ այդ ինտերվենցիան ամենևին չարտահայտվի գործող ռազմակայանի ընդլայնմամբ կամ նորի կառուցմամբ։
«Ո՞նց կարող է «Ելքը» որևէ բան փոխել, եթե ինքը նախօրոք հայտարարել է, որ արևմտամետ ուժ չէ։ Դեռ չմտած, դեռ աջ ու ձախ չնայած, դեռ թեր և դեմը չկշռադատած՝ խորհրդարանականի գործունեության մեջ, գլխանց հայտարարել են, որ հավատարիմ են ռուսական քաղաքական վեկտորին։ Ինչի՞ մասին է խոսքը»:
«Արդեն պարզ է, որ նախագահի թեկնածուների միջև առկա է սուր պայքար: Ինչպես գիտեք, կայացել է երկու հեռուստաբանավեճ: Բավական խիստ փոխադարձ քննադատություններ են հնչել»:
«Շուշին զարգանում է, բայց կրկնում եմ` մայրաքաղաքի տեղափոխման հարց չկա: Սրանք պարզապ ես Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողություններն են: Սա մեր ներքին գործն է, ոչ թե Ադրբեջանի, բայց այս պահին նման հարց չի քննարկվում»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը միշտ պնդել է, որ դա ուղղակի առիթ է, եթե դա էլ փակենք, միևնույն է՝ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը, և այդպես էլ եղել է»։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ արգելվի այդ քարանձավների շահագործումը, նա պատասխանեց, որ դա շատ հնարավոր է. «Բայց քննարկումներից հետո կլինի կամ արգելք, կամ լրացուցիչ պահանջներ, այնպիսի կանոնների սահմանմամբ, որը չի վնասի էկոհամակարգին»։
Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում իրար բախված մեքենաներից մեկի վարորդը զինծառայող է եղել:
«Ուզում եմ փոխանցել և Զգուշացնել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, որ հենց այս պահից սկսած, Հարկային Օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում շահաբաժնի հարկման դրույթը, որը տարածվում է արդեն այս ընթացիկ տարվա արդյունքների վրա»:
2017 թվականի հունվար-մարտին Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 47.1 մլն մարդ։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ուղևորափոխադրումները նվազել են 6.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
«Կարժևորե՞նք դա՝ որպես արժանապատվության, արդարության հաղթանակ, թե՞, պարզապես այդ հաղթանակը կդառնա ամպագոռգոռ հայտարարությունների մի շարունակություն՝ հասնեք Բաքու, թեյ խմենք… ա՜յ, սա շատ կարևոր է՝ ազնվագույն մղումները չմանրացնել»։
«Մենք ինչ ասելու էինք Ադրբեջանին, ասել ենք 92-94թթ., իրենք լավ չեն հասկացել, անցած տարի էլ մեր երեխեքն են ասել»,- հայտարարեց Գագիկ Ավշարյանը:
Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր մտերիմ ընկեր Սեյրան Օհանյանի գործունեությանը։