Ընտրություններից 2 ամիս առաջ թոշակները բարձրացնելով՝ իշխանությունները համարում են, որ մեծ լավություն են արել թոշակառուին, թոշակառուն էլ պետք է իրենց վարձահատույց լինի ընտրությունների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը որտեղ գնում, թոշակների բարձրացումը թոշակառուի երեսով է տալիս։ Այնպիսի մի հպարտությամբ են խոսում թոշակները բարձրացնելու մասին, որ կարծես բարձրացրածն էլ 10 հազար դրամ չէ։
Կրկնեմ, մենք ապրում ենք հիբրիդային ավտորիտարիզմի ռեժիմում, որը խորհրդարանի ընտրությանը Փաշինյանի հաղթանակի պարագայում սրընթաց կերպով վերածվելու է դասական ավտորիտարիզմի:
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ կառուցված է ատելության, հասարակության պառակտման, կեղծիքի և ստի վրա։ Նիկոլ Փաշինյանը խաբում է հասարակությանը։ Իսկ ընդհանուր առմամբ, նրա քարոզարշավը, իբր թե տեղերում աջակիցներ ունենալը՝ 95 տոկոսով բեմականացված է։
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը գրականագետ, քաղաքագետ, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Սեդրակյանն է։
Ապրիլի 23-ին ավարտվեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերի ներկայացումը: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են երկու դաշինք և 17 կուսակցություն։
Կատարվողը նախընտրական գռեհկություն է՝ վարչական պրակտիկայով։ Իշխանության ներսում հռետորաբանությունը փոխվել է, և կարծես թե մեկը մյուսի հետ մրցում է՝ ո՞վ ավելի գռեհիկ կարտահայտվի։
Օրերս Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզաշավն իրականացնում էր Արագածոտնի մարզում, որտեղ մի քանի դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ դասերի ժամին աշակերտների հետ միասին մասնակցում էին իշխանական թիմի նախընտրական քարոզարշավին։
Այսօրվա վիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը հագուստի տակ պահած, ինքնությունը չկորցնելու ցանկությամբ, մահվան դեմ մաքառող հային։
Մայիսի 15-ին 168.am-ը՝ «44-օրյա պատերազմին առնչվող կարևոր հարցեր, որոնք ռազմական գնահատական են պահանջում. Ի՞նչ պետք է արվեր ընտրապայքարից առաջ և ինչ չպետք է արվի հիմա» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ նշել ենք, որ 2020 թվականի պատերազմում մեր պարտության պատճառները ներքաղաքական պայքարում չեն շրջանցվում և՛ իշխանությունների, և՛ ընդդիմադիր ուժերի կողմից:
«Ասել՝ TRIPP-ը Հայաստանի կամ Սյունիքի անվտանգության երաշխիքն է, նշանակում է՝ էշի տեղ դնել մեր ժողովրդին»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։
Ամեն անգամ, երբ Ռուբինյանը և իր ոհմակը կախվում են Սերժի քաղաքական կապիտալից, այն աճում է. Աշոտյան
Խնդիրը լուծելու համար այսքան տարի ոչինչ չեն ձեռնարկել, ընտրություններից առաջ որոշել են հերթական պոպուլիստական քայլն անել։
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Պուտինի կողմից Հայաստանին ներկայացված վերջնագիրը՝ ընտրելու ԵՄ-ն կամ ԵԱՏՄ-ն, Փաշինյանի շարունակական աշխարհաքաղաքական ճողվածքը երկու աթոռների միջև, նրա անհագ մարմաջը՝ արևմտյան քաղցրաբլիթի անվան տակ Հայաստանը տանելու թուրքական մահակի տակ, և այլն։
ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը պետք է «մեծ գործարք» առաջարկի Ադրբեջանին, որը նախատեսում է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումների վերացում՝ Բաքվի կողմից տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի եվրոպական ձգտումներին, հայտարարելով՝ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, Երևանը՝ վտանգում կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։
Նախընտրական այս շրջանում, ինչպես և սպասելի էր, քաղաքական ուժերի համար օրակարգային է բանակի թեման, որի շուրջ բանավեճերն աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալիզմով, մեղմ ասած, եթե չասենք՝ ՀՀ զինված ուժերին առնչվող հեռակա բանավեճերն իջեցվում են կենցաղային մակարդակի: Առաջիկայում կանդրադառնանք ԱԺ ընտրություններին մասնակից առաջատար ուժերի անվտանգային ծրագրերին:
Մենք բոլոր իրավիճակների համար ունենք հստակ քայլեր. Արման Թաթոյան
Առաջին հայկական հեղափոխության ամենամեծ ադրբեջանական շահն Արցախն է, որտեղ այսօր որևէ հայ չի ապրում, իսկ հեղափոխության առաջնորդն էլ այն համարում է «ադրբեջանական տարածք»:
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կան ձերբակալվածներ։
Ամեն ինչն իրենց արշինով են չափում՝ մեզ էլ նույն այդ չափի գերին փորձում դարձնել։
Մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ է լինելու հունիսի 7-ից հետո, եթե վերջապես միասնական ուժերով հաջողվի ունենալ առանց ՔՊ-ի Հայաստան: Մեղադրել մարդկանց այդ ցանկության մեջ՝ առնվազն ազնիվ չէ, որովհետև իրենց այդ ցանկությամբ պարզ մարդիկ ցուցաբերում են շատ ավելի լուրջ պետականամետություն, քան բոլոր նրանք, ովքեր ամեն ինչի փրկությունը կուրորեն տեսնում են միայն իշխանափոխության մեջ՝ երկրորդական համարելով դրանից հետոյի անելիքը:
Սյունիքը մեր Հորմուզն է, և այն որևէ մեկի անմիջական կամ անուղղակի վերահսկողության տակ թողնելն անթույլատրելի է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ (1992-93 թթ.) Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Հայաստանի շուրջ տարածաշրջանային գործընթացների մասին։
ՀՀ վարչապետը, ԱԺ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո ձևական արձակուրդի մեկնած, այս պահին ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում երկրի գտնվելու ընտրության վերաբերյալ հանրաքվեի անհրաժեշտություն չի տեսնում. «..․կանցկացնենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն կլինի»:
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայ-թուրքական քաղաքական շփումներում ակնհայտորեն նկատվում է ձևավորված կոնսենսուսը, որը հանգեցնում է փոքր քայլերի դեպի հայ-թուրքական կարգավորում։
Ես ցնցված եմ, սա ուղղակի ամոթալի է. Ռոբերտ Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին
Զելենսկին այսօր խաղաղության ամենամեծ խոչընդոտներից է։ Նա այն մարդը չէ, ինչպիսին որ ներկայանում է հանրությանը։
168.am-ի տեղեկություններով՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն առաջարկել է լուծարել Գերմանա-Հայկական ֆորումը։
Վերջին ամիսներին, ընտրողներին սիրաշահելու համար, քաղաքական իշխանությունը համատարած օգնություններ է բաժանում բյուջեի հաշվին։ Բայց ընտրություններից առաջ սոցիալական իրավիճակը Հայաստանում վատանում է։ Աշխատավարձերի աճն էապես դանդաղել է, փոխարենը՝ գնաճն է մեծապես ակտիվացել։