«Դուք ձեր «բանականությանը» տեր կանգնեք` հետո կերևա…». Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համաշխարհային սուտը

Ասում են՝ «Մարդկությունը զարգացել է»։
Սուտ է՝ շատ մեծ սուտ է…

Մասնագետները համարում են, որ մարդ էակի էվոլյուցիան տևել է 4-5 միլիոն տարի։

Եվ ի՞նչ ունենք այսօր…

Մոտ 5 միլիոն տարի իբր զարգանալուց հետո մարդ էակն օգտագործում է իր ուղեղի մտավոր հնարավորությունների առավելագույնը 3-4%-ը։

Հավանաբար Բարձյալն ավելին թույլ չի տալիս, հակառակ դեպքում մարդկությունն ինքն իրեն շատ ավելի արագ կոչնչացներ։

Զավեշտալի և ծիծաղելի համաշխարհային օրակարգեր են սահմանվում։ Մասնավորապես՝ «Կլիմայի փոփոխություն»-ը։ Ակամայից ուզում ես հարցնել՝ «Իսկ այդ երբ երկրագնդի կլիման չի փոփոխվել, կամ՝ ինչու՞ չպետք է փոփոխվի, կամ՝ այդ փոփոխության պարագայում մարդու կյանքի տևողությունն ավելացե՞լ է, թե՝ կրճատվել»։
Ե

վս մեկ առավել զավեշտալի իրողության ականատեսն ենք դարձել։ Ինչ-որ մի տեղից հայտնվում է ինչ-որ մի վարակ։ Մարդիկ աշխարհով մեկ հարյուր միլիոններով վարակվում, հիվանդանում, մի մասն էլ մահանում են։ Հետո ողջ աշխարհով պայքարում են դրա դեմ՝ բուժում չեն գտնում, բայց պատվաստանյութեր են ստեղծում, և այլն։ Սրա հետ մեկտեղ, լրջորեն չեն էլ զբաղվում, որպեսզի փնտրեն ու գտնեն թե այդ որտեղից էր այդ մահացու վարակը: Ողջ աշխարհով չեն էլ կարողանում պարզել, թե որտե՞ղ, ու՞մ կողմից, ինչու՞ ստեղծվեց այն։ Կամ՝ ստեղծվե՞ց, թե՝ միշտ էլ կար…

ՀԳ. Արհեստական բանականություն ստեղծողներիս տեսեք…

Դուք ձեր «բանականությանը» տեր կանգնեք` հետո կերևա…»:

Տեսանյութեր

Լրահոս