«Քանի՞ «կոպեկ» արժե այն «պետությունը», որը չունի ազգային նկարագիր՝ զրո»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեղափոխությունը չարիք է Հայի համար։
Դրա արդյունքում Արցախի մեծ մասն այլեւս թշնամու տիրապետության տակ է, թշնամուն «դարձնում» են «խաղաղասեր« հարեւան։

Թուրքիան հասնում է իր նպատակին. Հայաստանի իշխանության «քթից բռնած» հասնում է իր ծրագրերի իրականացմանը։

Ցեղասպանության միջազգային ճանաչումից ու դատապարտումից, Արցախի դեօկուպացիայից կապիտուլյանտը չի էլ խոսում։

Փոխարենը հերթով կալանավորում են քաղաքական այլախոհներին։

Քանի՞ «կոպեկ» արժե այն «պետությունը», որը չունի ազգային նկարագիր՝ զրո։

Հեղափոխություն կոչվածը դավադրություն էր Հայաստանի ու Հայի նկատմամբ եւ վերջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031