Ես չեմ կարողանա Սփյուռքին համոզել սատար կանգնել Թուրքիայի հետ հարաբերություններին, եթե այն արհամարհի որոշ ճշմարտություններ, փաստեր. Զարեհ Սինանյան

«Ինչպե՞ս եք Սփյուռքին համոզելու, որ սատար կանգնեն հայ-թուրքական գործընթացին»՝ ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում հետաքրքրվեցին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից:

Ի պատասխան՝ Զ. Սինանյանը նախ նշեց, որ շատ բարդ հարց է ու չի պատկերացնում, թե ինչպես կարող է համոզել սատար կանգնել մի գործընթացի, որի մասին ինքը չգիտի շատ բան, ապա հավելեց. «Մեր ազգային անվտանգությունից է բխում, որ մենք մեր հարևանների հետ ունենանք մինիմալ նորմալ հարաբերոթյուններ՝ դա աքսիոմա է, միանշնական է, բայց միևնույն ժամանակ՝ հարաբերությունները չպետք է կառուցվեն մեր ազգային պատվի, մեր ազգի ապագայի, մեր ինքնության հաշվին՝ սա էլ միանշանակ հասկանալի է, և ես մինչ այս պահը չեմ տեսել որևէ նշան, որ ինչ-որ արվում է Թուրքիայի հետ, արվում է մեր ազգային խնդիրների, պատմության հաշվին:

Հետևաբար, ես չեմ կարողանա Սփյուռքին համոզել սատար կանգնելԹուրքիայի հետ հարաբերություններին, եթե այն արհամարհի որոշ ճշմարտություններ, փաստեր, որը Թուրքիան, ի վերջո, պետք է, պարտավոր է ընդունել, եթե մենք պետք է ունենանք մարդկային նորմալ հարաբերություններ»:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը նկատեց, որ ինքը ևս մտածում է այդ հարցի շուրջ, բայց ամեն դեպքում, համոզված է, որ ՀՀ –ն չի կառուցի հարաբերություններ Թուրքիայի հետ՝ իր ազգի շահերի ոտնահարման հաշվին:
«Ես չեմ հավատում»,-եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս