Ո՞վ է Արցախը դուրս մղել բանակցություններից. Քոչարյանը մանրամասներ է հայտնում

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն է Արցախը դուրս մղել բանակցություններից: Այս հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ խմբի շրջանակում վերջին բովանդակային քննարկումը եղել է 1996թ․ հոկտեմբերին, երբ ինքը Արցախի նախագահն էր:

«Դրանից հետո եղել է մեկ հանդիպում, որն այդպես էլ բովանդակային մասին չի հասել: Եվ այդ հանդիպումը եղել է 1997թ․ ապրիլի 1-ին: Ես եղել եմ ՀՀ վարչապետ՝ մոտ 10 օրվա նշանակված: Ինչ է եղել այդ 10 օրվա ընթացքում. փոխվեցին համանախագահները և ստեղծվեց եռյակը՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, մինչ այդ եղել է ՌԴ-ն, և հերթով  ֆիններն են եղել, շվեդները, իրար փոխում էին: Եվ հիմնական քննարկումները եղել են ՄԽ շրջանակում: Այդ 9 պետությունների դեսպանները հավաքվում էին և քննարկումներ էին լինում, որոնք ավելի շատ ինտելեկտուալ վարժանքներ էին, այդտեղ Թուրքիան էլ կար:

Ինչ են որոշել  համանախագահողները 1997-ի հունվարին, որ անում են ևս մեկ ՄԽ-ի ձևաչափով նիստ, բայց արդեն եռյակն էր այդ նիստը վարում»,- մանրամասնեց Քոչարյանը՝ նշելով, որ նրանք փոխել են մասնակցության ձևաչափը, որից հետո համանախագահները ՄԽ չեն հավաքել որպես այդպիսին:

«Իրենք պիտի ՄԽ-ը հավաքեին, մենք չենք հավաքողը՝ ոչ ՀՀ-ն է, ոչ  Ղարաբաղը, ոչ էլ Ադրբեջանը: Հաջորդ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ ես ունեցել եմ 1999- ապրիլի 1-ին»,-ասաց Քոչարյանը:

Ըստ նրա, եթե համանախագահները հավաքեին նույն ձևաչափը Ղարաբաղը «նստած կլիներ բանակցային սենանի շուրջ՝ նույն ձևով»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում:

Տեսանյութեր

Լրահոս