Սիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը համավարակի տարածման շրջանում երկու ստեղծագործություն է գրել, որոնք հույս ունի շուտով ներկայացնել երաժշտասերներին:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 12-ին մասնակցել է Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացված Գեորգենի հայկական արվեստի հոբելյանական 10-րդ փառատոնին: Այն կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարի նախաձեռնությամբ:
Իր հարուստ պատմությամբ Երևանը կարողացել է գրավել է տարբեր ժամանակներում ներկայիս Հայաստանի տարածքով անցնող ճանապարհորդներին և գիտնականներին։ Մեր մայրաքաղաքի զարգացումը սկսվեց հատկապես 19-րդ դարում, և հենց այդ շրջանում շատացավ ճանապարհորդների հոսքը դեպի Երևան։ 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը, որից հետո քաղաքում սկսում են կառուցվել կրթօջախներ և գործարաններ։
Երգահան, երգիչ Վահագ Ռաշը նորություն ունի. նա երկրպագուներին է ներկայացրել նոր՝ «Հուշեր» երգի տեսահոլովակը։
Լատվիայում ՀՀ դեսպանությունը 2020 թվականի հոկտեմբերին Ռիգայում կազմակերպելու է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հանրահայտ ստեղծագործության լատիշերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը:
Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել Իրանի ամենից հայտնի, ինքնատիպ ու ընթերցվող գրողներից Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները։
Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում երեկ կայացավ գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերայի բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսի՝ Գառնիի տարածքում կայանալը պայմանավորված էր նրանով, որ 300 տարի առաջ Լոնդոնում բեմադրված օպերայի լիբրետոյի պատմական գործողությունները տեղի են ունեցել Գառնիի հեթանոսական տաճարում:
«Հռադամիստ» օպերայի բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը՝ Գառնիի տաճարի տարածքում. ՈՒՂԻՂ
Հայաստանյան երկու կամերային երաժշտախմբերի բացօթյա կատարումներով տրվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղում արդեն ավարտին են մոտենում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից ձեռնարկված հնագիտական պեղումները միջնադարյան Սոթք 1 ամրոցի տարածքում:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն ավարտվել է սեպեմեբերի 1-ին՝ «Ֆրեսկո» 2020-ի լավագույն լիամետրաժ ֆիլմ մրցանակին արժանացած Աննա Հարությունյանի «Անիկո» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ:
«Գլորիա Կամպաների սեմինարի յուրաքանչյուր րոպեն մի նոր բան է ինձ սովորեցրել: Նա խոսում էր արտիստիզմից, տեխնիկայից, ինչը շատ հետաքրքիր և կարևոր էր ինձ համար: Կարծում եմ, որ դա շատ մեծ ազդեցություն կթողնի իմ հետագա աշխատանքի վրա: Նախկինում էլ եմ մասնակցել օն-լայն ձևաչափով սեմինարի. ԴասA ծրագրի շրջանակներում հանդիպել եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, կարողացել եմ ինձ հուզող մասնագիտական հարցերի պատասխաններ ստանալ նրանից: Ծրագիրը անչափ կարևոր է մեր՝ երիտասարդներիս համար, դա հնարավորություն է էլ ավելի շատ գիտելիք ձեռք բերել երաժիշտ-մասնագետներից»,- ասաց դաշնակահար Ալեքս Գևորգյանը:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում օգոստոսի 30-ին կայացել է Ջիվան Գասպարյան կրտսերի և ընկերների համերգը։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։
Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition): Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Այս անգամ օնլայն ձևաչափով կայացած մրցույթի ժյուրիի անդամներն իրենց հիացմունքն են արտահայտել տաղանդավոր երաժշտի կատարողական վարպետության և արտիստիզմի վերաբերյալ։
Սեպտեմբերին սեզոնի բացումից առաջ Վիեննայի պետական օպերան իր ունկնդիրներին նախազգուշացրել է մի շարք նոր կանոնների մասին: Այսպիսով, այցելուներին խնդրում են հրաժարվել «Բրավո» հուզական ճիչերից, և խորհուրդ չի տրվում արտիստներից ինքնագրեր վերցնել: Հրահանգները հրապարակվել են հաստատության կայքում:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակում, երբ մշակութային կյանքը հարկադրված դադարի մեջ է, իրենք ձգտում են ճկուն լինել և լուծումներ գտնել: Թատրոններն ու նվագախմբերն իրականացրել են առցանց հեռարձակումներ ու ներկայացումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ ձգտելով պահել կապը հանդիսատեսի հետ: Որոշներն սկսել են բացօթյա ներկայացումներ, բայց ոչ բոլոր թատրոններն ունեն դրա հնարավորությունը։ Նշելով, որ թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ հաղորդակցմամբ՝ թատրոնների ղեկավարները կարևորել են այս իրավիճակում իրենց գործունեության համար հստակ չափորոշիչների մշակումը:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախմբը Լեռնակերտում ավարտեց այս տարվա համար ծրագրած պեղումները: Այս պահին գտածոների ուսումնասիրման և մշակման փուլն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեռ անցած տարի մեկնարկած պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակաշրջանի կենցաղի, ավանդույթների մասին։ Երկու տարիների ընթացքում, ինչ Լեռնակերտում պեղումներ են կատարում, հնագետները հասցրել են պարզել, որ Լեռնակերտի տարածքը բնակատեղի է եղել սկսած վաղ բրոնզե դարից։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում օգոստոսի 20-ին բաց երկնքի տակ կկայանա առաջնախաղ:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
«Խաղաղության գրքեր 2020» մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովը այս տարի որոշել է մրցանակը հանձնել իրանահայ հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ Լորիս Ճգնավորյանին, հաղորդում է «IRNA»-ն։
Տարեց մարդկանց սերը տարբերվում է երիտասարդների ռոմանտիկ սիրուց. այն կենտրոնացած է պահը վայելելու և միմյանց աջակցելու վրա: Լոնդոնաբնակ լուսանկարիչ Սուջաթա Սեթիան դա ապացուցում է՝ ստեղծելով տարեց զույգերի շքեղ ֆոտոշարքեր: Bright Side-ը ներկայացնում է լուսանկարչի լավագույն աշխատանքները:
Հազարամյակներ ի վեր անհատի, համայնքի, երկրի կենսագործունեությունը կազմակերպելու կարևորագույն նախապայմաններից մեկը եղել է ժամանակի արդյունավետ տնօրինումը:
1915 թվականի ցեղասպանությունը, ֆիզիկական ոչնչացումից զատ, նաև հոգևոր ու մշակութային արժեքների ցեղասպանություն էր։ Մի կողմից՝ կտրվում էր Արևմտյան Հայաստանի մտավորականության միտքը, իսկ մյուս կողմից՝ ոչնչացվում էին մշակութային ու հոգևոր կառույցներ, որոնք բացառիկ էին ու ճարտարապետական տեսանկյունից յուրահատուկ։
Պասկալ Կեմպիոնը փոքր հասակից հետաքրքրվում է նկարչությամբ, նա նկարում էր կոմիքսներ և Պրովանսի տեսարժան վայրերը: Պասկալը սովորել է Ստրասբուրգում և Բոստոնում և աշխատել է Հավայան կղզու Հոնոլուլու քաղաքում: Ավելի ուշ նա տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ նա ոչ միայն գտել է նոր աշխատանք, այլ նաև հանդիպել է իր ապագա կնոջը՝ Կատրինային: Շուտով ծնվել է նրանց դուստրը՝ Լիլին, և երկվորյակները՝ Մաքսը և Քոլինը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն օգոստոսի 15-ին՝ ժամը 20:30-ին, կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգի տեսագրությունը։ Համերգը կհեռարձակվի կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով։
Գերմանական հեղինակավոր Deutsche Welle լրատվամիջոցը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարիչ Գեղամ Ջեղալյանի արխիվին:շ Լրատվամիջոցը նշում է, որ Ջեղալյանի լուսանկարներում ներկայացված է 1945-1970թթ. Գազան:
Չորրորդ եթերաշրջանի թողարկումից մոտ չորս ամիս անց Netflix-ը հաստատել է, որ հիթային իսպանական հեռուստասերիալը՝ «Թղթե տունը», կվերադառնա հինգերորդ եթերաշրջանով:
Այդ կտավները ստեղծված են բնիկ թիֆլիսեցու սիրով, որոնք մեր հիշողության մեջ վերականգնում են մանկության ու պատանեկության մեր քաղաքը: