Նախորդ դարում մենք մի քանի տասնամյակ շարունակ երազեցինք անկախության մասին, սակայն այն ստանալուց հետո միայն հասկացանք, թե որքան դժվար է պահպանել այն։ Մեր օրերում ոմանք ուրախ են, որ չեն ապրել խորհրդային ժամանակաշրջանում, չեն տեսել աքսորն ու գնդակահարությունները, չեն տեսել սովի ու համաճարակի մատնված Երևանը։ Այդ տարիների մի շարք գաղտնի էջերը կամ բացահայտված են մասամբ, կամ էլ մնում են առեղծված։
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
Լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանն ու նկարչուհի Անի Քանանյանը համատեղ ցուցահանդեսում ներկայացրել են լուսանկարչության և կավագործության նմուշներ` փորձելով ընդգծել հետաքրքիր արտաքինով երիտասարդների յուրահատուկ դիմագծերը:
«Պայմանագրային խնդիր կար, այսօր նոր պայմանագիր ենք ուղարկել, իրենք կհաստատեն, կուղարկեն: Համերգի օրը չի փոխվելու, խնդիրը զուտ պայմանագրային էր և փոխանցումները չենք հասցրել անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դրիմ փրոջեքթ»-ի գլխավոր պրոդյուսեր Հայկ Անդրեասյանը:
Ջամալան համերգ չի ունենա Երևանում: Այս մասին 168.am-ին ասաց երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին: «Ջամալան համերգ չի պլանավորում Երևանում: Հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել»,- ասաց նա՝ հավելելով, որ հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
Ժամանակակից նկարիչ Դավիթ Դանիելյանի կտավներում գերիշխում են կարմիրը, նարնջագույնը, կապույտն ու այլ վառ գույներ, որոնք արտացոլում են հեղինակի տրամադրությունը, հույզերն ու զգացողությունները:
Աշխարհում շատ են տարօրինակ թանգարանները։ Կան նաև թանգարաններ, որոնք սարսափելի են, ու ոչ բոլորն են ցանկանում այցելել այդ թանգարանները։ Օրինակ, Իտալիայում է գտնվում Քրեական թանգարանը, որում ցուցադրվում են մարդկային գանգեր, դիակներ, մարդու մարմնի մասեր։ 19-րդ դարավերջին բացված այդ թանգարանը մինչ օրս գրավում է զբոսաշրջիկներին։
Կարծում եմ` մինչև երեսունը քիչ եմ ասել. ես կասեի`մինչև վաթսունը: Հիմա անցածս ամփոփելու ժամանակն է՝ իհարկե, չխուսափելով կյանքի մեջ լինելուց: Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես, ճշտում քո տեղն այդտեղ, հարաբերությունները: Իրականում ոչ այնքան հարաբերություններն են կարևոր, որքան քո դիրքն այդ հարաբերություններում, քո լուծումները: Ինքդ քեզ հարցնում ես՝ արդյոք այդ լուծումները ճի՞շտ էին, թե սխալ: Մի խոսքով` ամփոփման շրջանում եմ:
Փարիզի բնակիչներն առաջիկա ամռանը կկարողանան տեսնել հրդեհից խիստ տուժած Նոտր-Դամ մայր տաճարի արվեստի հիմնական ստեղծագործությունները եւ կրոնական արժեքները:
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` SemperOpernball-ին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավեր է ստացել ղեկավարելու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը հունվարի 21-ին իր 60-ամյակը համերգով կնշի Պետերգուրգում, եւս մեկ հոբելյանական համերգ կկայանա փետրվարի 12-ին Մոսկվայի Կրեմլի պալատում։
Հունվարի 20-ին կլրանար իտալացի ականավոր ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հարյուր տարին: Իտալիայում հոբելյանական տարեթվին նվիրված է ընդարձակ ծրագիր, որը նախատեսված է ամբողջ 2020 թվականի համար։
Նկարիչ Սևադա Գրիգորյանը, որի կտավներն աչքի են ընկնում վառ գույների բազմազանությամբ, արժևորում են մարդուն, ընտանիքը, հաջողությունների է հասել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Գրիգորյանի ինքնատիպ ստեղծագործությունները բարձր են գնահատվել աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանում: Նկարիչը չորս տարի ապրել է այնտեղ և, ոգեշնչվելով Չինաստանի հարուստ պատմությամբ, մշակույթով, ստեղծել է հետաքրքիր շարքեր:
Հայրենասիրությունը, որի մասին բարձրաձայնում են շատերը, հաճախ հօդս է ցնդում, երբ ի հայտ է գալիս մարդու անձնական շահը: Պարզվում է` մասնագիտությամբ թեթևաբարո կինը կարող է ավելի բարձր արժեքային համակարգ ունենալ, ավելի նվիրված լինել հայրենիքին, քան կոմսերը, միանձնուհիները և այլք:
Ջութակահար Ռուբեն Կոսեմյանն ապրում է Կանադայում: Դաշնակահարուհի Նատալյա Մնացականյանի նվագակցությամբ նա տարբեր ելույթներով է հանդես գալիս Կանադայում և օտար հանդիսատեսին ներկայացնում նաև հայ նշանավոր կոմպոզիտորների:
Ֆիլմը նկարահանվում է յուրահատուկ ժանրում։ Օրերս էկրանավորման առաջին նկարահանումներն էին իրականացվում Գյումրու դրամատիկական թատրոնում, որտեղ 2018թ. մայիսի 30-ին Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած ներկայացումը առաջին անգամ մեծ իրարանցում առաջացրեց։ Ի դեպ, բարձր գնահատականների արժանացած բեմադրությունը մինչ օրս ավելի շատ անգամներ ներկայացվել է Երևանում, արտասահմանում, քան բնօրրան քաղաքում։ Սա այն ներկայացումն է, որ, իրավամբ կարելի է ասել, վերակենդանացրեց Գյումրու դրամատիկական թատրոնը ու մեծ հեղինակություն կամ ճանաչում բերեց Երևանի ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, ով այդ ժամանակ Գյումրու թատրոնի տնօրենը դարձավ և մեծ ներդրում ունեցավ թատրոնի վերալիցքավորման գործում։
«Ասելիքս այն է, որ համակարգված, լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել, թե չէ՝ վարչապետը մի անգամ հիշում է, կամ իրեն հուշում են, որ մի նման հուշարձան կա, և դա դառնում է գործողության ծրագիր, միանգամից բացենք, փակենք ապակիով: Ո՞նց բացենք, ինչի՞ բացենք, չիմանա՞նք այդ բոլորը, հետո նոր բացենք: Մոտեցումը պետք է լինի այնպես, ինչպես մատենագրությանը, գիտական մոտեցում է պետք: Ոչ մի դեպքում այսօր չի կարելի հապճեպ որոշումներ ընդունել ու միանգամից մտածել, թե հրապարակի այսքան մասը բացենք, տեսնենք տակն ինչ կա»:
19-րդ դ. կեսերին Կեսարիայի ազգաբնակչության մեծամասնությունն արդեն կազմում էին թուրքերը, իսկ քրիստոնյաները` հայերը և հույները, հիմնականում դարձել էին թրքախոս: Թուրքերի կողմից կեսարացիները որակված են եղել որպես «քրիստոնյա թուրքեր»:
Եղիշե Չարենցի անվան «Գրականության ու արվեստի» թանգարանում կա մի ցուցափեղկ, որտեղ ցուցադրվում են Եղիշե Չարենցի անտիպ ձեռագրերից պատառիկներ, որոնք թղթի կտորներ են, քայքայված, անընթեռնելի։ Թղթի այդ կտորտանքներում Չարենցի ոգին է, ժամանակաշրջանի կոլորիտը։
2020 թվականին հայալեզու ընթերցողները հնարավորություն կունենան կարդալ համաշխարհային հեղինակների հայտնի գեղարվեստական ստեղծագործություններ և մոտիվացիոն գրքեր, որոնք մեծ պահանջարկ ունեն միջազգային հարթակներում:
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը իր երաժշտության երկրպագուների դատին է հանձնել «Ձյուն» երգը, որի բառերը գրել է երգչի մայրը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականն սկսում է եվրոպական համերգային շրջագայությամբ։
Աթեիստական «Անաստված» թերթի ու թերթում տպագրվող հայ գրողների մասին արդեն իսկ խոսել ենք։ Եթե Գուրգեն Մահարին, Խաչիկ Դաշտենցն ու այդ թվականներին աթեիստական ստեղծագործություններով հանդես եկող մյուս գրողները ներկայացնում էին հոգևորականների անպարկեշտ կյանքն ու ողջունում էին, թե ինչպես են փակվում ու քանդվում եկեղեցիները, ապա Լեռ Կամսարը դրանց հետ մեկտեղ՝ գրում էր նաև աթեիստական աշխատանքներ։
Ճապոնացի մասնագետները ավարտել են Էջմիածնի հնագիտական կտորների վերականգնման վրա տարվող աշխատանքները:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ամփոփեց 2019 թվականը։ Նա նշեց, որ տարվա ընթացքում մի շարք աշխատանքներ են կատարել, եղել են ցուցահանդեսներ, կազմակերպվել են անվճար արվեստաբանական դասախոսություններ՝ երեկոյան ժամերին, հանդիպումներ մշակութային անվանի գործիչների հետ, բարձրացվել է միության աշխատողների աշխատավարձը, միության անդամներին անվճար հատկացրել են արվեստանոցային սենյակներ, ներվել է միության անդամների կողմից անդամավճարների պարտքը։
4 տարեկան փոքրիկ նկարիչներն առանձնացել են իրենց վարպետությամբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019 թվականի համերգային տարին կավարտի համաշխարհային մեծության աստղ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլու հետ համատեղ համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Աշխարհը, մշակույթն ու արվեստը լի են առեղծվածներով։ Ռուս մեծ գրող Նիկոլայ Գոգոլը նշում էր, որ տաղանդը միակ բանն է, որ մարդը ստանում է Աստծուց․ ուստի պետք չէ տաղանդը զոհել ինչ-որ այլ բանի համար։ Գոգոլի նշածի հետ միգուցե շատերս համամիտ չլինենք, քանի որ մեր օրերում չենք հանդիպում այնպիսի տաղանդների, խենթերի, ովքեր ապրում էին 19-20-րդ դարերում։ Մյուս կողմից՝ այս առեղծվածային աշխարհն ավելի է բարդանում, երբ կողք կողքի համեմատում ենք մի շարք մտածողների, արվեստագետների կենսագրությունն ու թողած գրական ժառանգությունը։ Երբեմն տեսնում ենք, որ իրարից տարբեր ժամանակաշրջանում ապրած երկու մտածողների մոտ կան կենսագրական նմանություններ։