Հանրահայտ ֆրանսահայ դրամատուրգ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը բեմ կբարձրանա Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ին հետաքրքրել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասից բաղկացած ֆիլմի գաղափարը: Ընկերությանը պետք է ուղարկվի առաջին սերիան, որը հավանելու դեպքում կորոշվի համագործակցության ձևաչափը:
Դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը ծիրանափող է նվագում ավելի քան քսան տարի: Կարծում է, որ դուդուկը մարդկային հույզերը, ապրումները փոխանցելու լավագույն գործիքն է: Դուդուկը ոչ միայն գերում, հուզում է մեղմ ելևէջներով, այլև ներկայացնում է ազգային հպարտությունը, ամրությունը:
Բրիտանական խորհուրդը վերադառնում է Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնի շրջանակներում վիրտուալ ցուցադրությունների իննօրյա ծրագրով։
1908 թվականն էր, երբ ես Ալեքսանդրապոլի դպրոցներից մեկում երգի եւ երաժշտության ուսուցիչ էի:
Բեմադրիչ Կարո Բալյանը աշխատանքի նոր առաջարկ է ստացել. որպես գլխավոր ռեժիսոր նա կղեկավարի Օրսկի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը։
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին։ Մինչ այդ Rolling Stone-ը հրապարակել է ֆիլմի վերաբերյալ կարճ տեսահոլովակ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանրաճանաչ օպերային երգիչներ Լիանա Ալեքսանյանի, Նինա Մինասյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Դավիթ Բաբայանցի հետ «Սեր» համերգային ծրագրով կշնորհավորի սիրահարների տոնը: Նվագախումբը կղեկավարի Գերմանիայից հյուրախաղերի ժամանած դիրիժոր Օլիվեր Վիդերը:
Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի շենքը կհամապատասխանեցվի ժամանակակից թանգարանների պահանջներին:
Երևանի կոլորիտային թատրոններից մեկը՝ Փոքր թատրոնը, որը համավարակի պատճառով ստիպված էր երկար ժամանակով դադարեցնել գործունեությունը, թատերասերին կուրախացնի հին ու նոր ներկայացումներով:
Խորհրդային պետական, հասարակական և ռազմական նշանավոր գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի այս փետրվարի 9-ին նշվող 135-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ցուցադրություն։
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր առաքելությունն է համարում Արցախի մասին ֆիլմեր նկարահանելն ու դրանք աշխարհին ներկայացնելը. ասում է՝ իր ֆիլմերով ցանկանում է պատժել աշխարհին: 1990-ականներին դեռ երեխա Ավետիսյանն Արցախյան առաջին պատերազմի ականատեսն է եղել: 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմին մեկնել է Արցախ՝ տեղի հանրային հեռուստաընկերության կազմի հետ լինելով Արցախի տարբեր հատվածներում, լուսանկարելով, տեսանկարահանելով բազմաթիվ արժեքավոր կադրեր: Կինոռեժիսորը վավերագրական նյութերն օգտագործելու է «Վերածնվածը» ֆիլմում, որի ստեղծման վրա սկսել է աշխատել դեռ 2018-ից:
Երիտասարդ ստեղծագործող Հայկ Սիրունյանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է: Բանաստեղծություններ է գրում դեռ մանկուց և չի հերքում, որ գրելու շնորհը ժառանգել է հորից՝ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանից:
Հայաստանի պետական ջազ-նվագախումբը փետրվարի 19-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում հանդես կգա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։
«Պատերազմի ստվերում» նախագծի շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կյանքի կկոչի «Պատերազմն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-վաճառքը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսին կներկայանա «Եթե սիրում ես ինձ» համերգային ծրագրով:
Պետրոս Դուրյանը, հիրավի, հայ բանաստեղծության մեծագույն փառքերից է:
Ռեժիսոր Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ կինոնկարը ներառվել է Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնի (Festival International du court métrage de Clermont-Ferrand) մրցութային ծրագրում:
«Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությանը, որը բացվելու է փետրվարի 5-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, առաջին անգամ ներկայացվելու է արվեստագետի՝ վերջին տարիներին ստեղծած կաևոր շարքերից մեկը:
Հայաստանում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փետրվարի 2-8-ը անցկացվում է «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը։
Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակը հարգելու նպատակով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը նրան նվիրված համերգ կկազմակերպի:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փետրվարի 2-8-ը կկայանա «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը։ Փառատոնը կմեկնարկի «Կայթ» խմբի մենահամերգով։
Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ փետրվարի 19-ին համերգային ծրագրով երաժշտական ճանապարհորդություն կկատարի դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան:
Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերնե՛ր» կինոնկարը տեղ է գտել ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի լավագույն օտարալեզու ֆիլմերի թոփ-5-ում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն իրականացնում է «Թատրոնն էկրանին» նախագիծը, որի շրջանակում ստեղծվել են 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր, որոնք թատրոնը բացահայտում են ներսից:
Ամերիկացի նշանավոր ռեժիսոր, դերասան, սցենարիստ և գրող Վուդի Ալենի 85-ամյակի առթիվ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմ կբարձրանա հեղինակի «Ճախրող լամպը» պիեսի համանուն ներկայացումը: Բեմադրության առաջնախաղերը նախատեսված են փետրվարի 6, 7, 14, 27-ին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և հանրահայտ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը կներկայանան բարեգործական համերգով, որի հասույթով հնարավոր կլինի դաշնամուր նվիրել պատերազմի օրերին հրետակոծված Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ:
Ռուսական արվեստի թանգարանը 2021-ին արվեստասերներին հետաքրքիր անակնկալներ կմատուցի. թանգարանը հանդես կգա կրթական մի շարք ծրագրերով, ցուցահանդեսներ կկազմակերպի Երևանում, վարպետության դասեր մարզերում, կմասնակցի Ռուսաստանում, Լեհաստանում կայանալիք միջազգային ցուցահանդեսների:
ԿԳՄՍ նախարարության մշակութային աջակցության դրամաշնորհային ծրագրով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է նոր կրթական ծրագիր՝ «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից-Հայաստան» խորագրով: Այն նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին: