Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը, որը 2008 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվան տակ, համարվում է Իրանի և «Արաս» տնտեսական գոտու խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Մեր երկրի խորհրդանիշը դարձած «Մայր Հայաստան» հոյակերտ հուշակոթողի հեղինակ քանդակագործ Արա Հարությունյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում հաճախ է սթրեսներ տարել, շատ անգամներ է ստիպված եղել հաղթահարել սովետական ժամանակաշրջանի արգելքները և ծանրաշարժ չինովնիկների բյուրոկրատիզմը։
Գործը հիմնված էր մեծ հորաքրոջս ընդհատված երջանկության, այդ ընդհատված կնոջ ողբերգության վրա, ում հոգին մինչև օրս երկնքում որոնում է իր հարսնաքողը, որ թուրք ժանդարմը ծաղրով դուրս էր շպրտել պատուհանից: Քամին այն տարել էր, փաթաթել հարևան թուրքի ծխնելույզին, որից հետո անհայտացել էր, օդ էր բարձրացել հավանաբար:
Հիմա մատների վրա կարելի է հաշվել այն շենքերը, տներն ու շինությունները, որոնք մնացել են Հին Երևանից։ Այդ պատառիկները մեր մայրաքաղաքի հին օրերի մասին պատմող վերջին վկաներն են։ Պատմություններ կարող են պատմել նաև հին լուսանկարները, տեսանյութերն ու հուշերը։ Բարեբախտաբար, արխիվներում պահպանվել են լուսանկարներ հին Երևանի առևտրական հրապարակից, որ անվանում էին «Ղանթարի» շուկա կամ «Չարսու» բազար։
Քրիստոսի պատմած ամենագեղեցիկ պատմություններից մեկը, եթե ոչ ամենագեղեցիկը, վստահաբար, «Անառակ որդու վերադարձը» առակն է: «Ավետարան Ավետարանի մեջ». ահա այսպես են բնորոշել եկեղեցական հայրերը «Անառակ որդու վերադարձը» առակը, որը գտնում ենք Ղուկասի Ավետարանի ԺԵ գլխում: Մեկնիչների կողմից այս առակն անվանվել է նաև «Բարի հոր առակը», «Երկու եղբայրների առակը» և այլն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի կարծիքով՝ մշակույթի ոլորտում հիմնական բացթողումն այն է, որ տարիներ շարունակ Մշակույթի նախարարության վրա են դրվել նախարարության ուժերից վեր սոցիալական գործառույթներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ավարտել է մշակութային միջոցառումների, ծրագրերի համար դրամաշնորհային մրցույթների նոր պայմանների չափանիշների ձևակերպումները: Այսուհետև մրցույթները կկայանան բոլորովին այլ չափանիշներով: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փոխնախարար Արա Խզմալյանը:
Մշակույթի նախարարությունը, ըստ նրա՝ պետք է կապ ունենար ժողովրդի հետ. «Ամեն ինչ կա, բացի ժողովուրդը: Շուտով ավարտվում են Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները, դուք ինչ-որ բան զգացի՞ք: Չէ՞ որ Կոմիտաս ասելով՝ մենք միայն երաժշտությունը չենք հասկանում: Սա մեր ինքնությանն է վերաբերում, մեր տեսակին, մեր բարոյականությանը, մեր ուժին: Չերևաց Կոմիտասը: Գնացեք գյուղեր կամ ժողովրդին հարցրեք՝ իրենք որևէ բան զգացե՞լ են: Այդ բոլոր միջոցառումները կապ ունեն ինչ-որ անձերի հետ»:
Gold Derby կայքի վերլուծաբանները, որն զբաղվում է զվարճանքի ոլորտում կանխատեսումներ անելով, գնահատել է, թե «Օսկար» ստանալու ինչ շանսեր ունեն այս տարվա հաջողված ֆիլմերը, ինչպես նաեւ ռեժիսորներն ու գլխավոր դերակատարները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին:
Այս հուշից պարզ է դառնում, որ Չարենցն իրականում առաջին անգամ թմրադեղ՝ մորֆի, օգտագործել է 1929 թվականին։ Սակայն, երբ թերթում ենք «Երևանի ուղղիչ տնից»-ը, տեսնում ենք, թե ինչպես է Չարենցը նկարագրում այն բանտարկյալներին, ովքեր թմրադեղ էին օգագործում։
«Լենկոմ» մոսկովյան պետական թատրոնին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովի անունը, որը հաստատության գեղարվեստական ղեկավարն էր:
Երիտասարդ նկարիչ Վահե Ափոյանը, որի կտավներում գերակշռում են կարմիրը, դեղինն ու սևը, անհատական ցուցահանդեսով ամփոփելու է տասը տարվա ստեղծագործական գործունեության արդյունքը: Ցուցահանդեսում ներկայացվելու է նկարչի ավելի քան հիսուն գեղանկարչական աշխատանք, որոնց ստեղծման գործում մեծ դեր են խաղացել Ափոյանի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, մարդիկ:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Համերգների իրականացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը:
Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի «Խառը զգացմունքներ» պիեսի հիման վրա բեմադրված համանուն կատակերգությամբ:
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն:
Հին եգիպտական փարավոն Թութանհամոնը մահացել է արյան թունավորման հետևանքով, որը նա ստացել է ոտքի կոտրվածքի ժամանակ:
Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերով հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը վերջերս ներկայացրեց Արցախյան պատերազմին նվիրված հերթական՝ «Դրախտի դարպասը» նոր ֆիլմը: Հիմա արդեն աշխատանքներ են տարվում ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության մասին պատմող «Սև ցուցակ» («Black list») ֆիլմի հետ կապված: Հիշեցնենք՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերն Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվող Ալեքսանդր Լապշինը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալվեց։ Ադրբեջանը նրան մեղադրում էր Արցախ այցելելու համար:
Մենք պարտադրված ենք գնալ մեր ազգային պետությունը ստեղծելու ճանապարհով, իսկ դրա համար մեր Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեր պետական լեզուն հայերենն է, ըստ այդմ էլ՝ հայոց լեզվի ուսուցումը պիտի պարտադիր լինի համալսարաններում, ինստիտուտներում…
Սոս Սարգսյանի կենսամատենագիտության կազմող Մարի Հովհաննիսյանը նախատեսում է հրատարակել գրքից դուրս մնացած փաստերը, որոնք կամբողջացնեն թատրոնի և կինոյի մեծ վարպետին վերաբերող տեղեկությունները:
Վարդան Այգեկցին մեզ առավելապես հայտնի է որպես առակագիր, խրատաբան: Իր գրական գործունեությամբ նա Մխիթար Գոշի շարունակողն է, և մեզ է փոխանցել առակների մի շարք հավաքածուներ:
Եթե 1950-60-ականներին ԽՍՀՄ-ում մարդկանց պատմեին, որ 50-60 տարի հետո հնարավոր է՝ մշակութային կենտրոններում, թատրոններում ու գյուղերում գետնին ընկած լինեն Լենինի, Ստալինի արձանները, ապա մարդիկ այդ ամենն ասողներին խենթ կկոչեին։ Այդ տարիներին «արվեստից հասկացողները» որոշում էին քանդել ու փշրել Չարենցի, Մայակովսկու, Եսենինի, Բակունցի կիսանդրիները, քանի որ այդ քանդակները վտանգավոր էին, հակահեղափոխական ու դեմ էին սովետական գաղափարախոսությանը։ Եվ միգուցե դա է պատճառը, որ Լենինը մինչ օրս տապալված է պատկերասրահի բակում։
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկում է եղել մշակութային կենտրոն-թանգարանի և զբոսայգու մասին, որի արդյունքը եղել է այս հանձնարարականը՝ կազմել ցուցադրության հայեցակարգն ու ներքին հարդարման դիզայնը, շրջակա այգու նախագիծը:
Հանրահայտ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գեղարդ» երգեցիկ խումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում` հնչեցնելով Կոմիտասի, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Շնորհալի պատանի ստեղծագործողներին ճանաչելի դարձնելու, նրանց համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով Armenian Assembly հասարակական կազմակերպությունը հայտարարել է ARMONIA երաժշտական մրցույթը, որին կարող են մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հայկական սփյուռքի պատանի ներկայացուցիչները։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը՝ ընդդեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության» դատական նախնական առաջին նիստը։