Բաժիններ՝

Լատվիայում կկազմակերպվի «Մուսա լեռան 40 օրը» գրքի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը

Լատվիայում ՀՀ դեսպանությունը 2020 թվականի հոկտեմբերին Ռիգայում կազմակերպելու է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հանրահայտ ստեղծագործության լատիշերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Դեսպանը շեշտել է, որ «Մուսա լեռան քառասուն օրը» պարտադիր ընթերցանության գիրք է ցանկացած մարդու համար:

Վեպի թարգմանությունը լույս է ընծայել «Յանիս Ռոզե» հրատարակչությունը: Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ավստրիայի կառավարության աջակցությամբ: Թարգմանիչն է Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս