«Ժողովուրդն ինչպես այս իշխանություններին բերել է իշխանության, թող այնպես էլ այս ստերին և ամեն ինչին դիմանա: Մենք հիմա ապրում ենք ստերի մեջ, ինչ-որ մի բան կա՞, որ նորմալ է: Բոլորը ստում են: Վերջերս լսեցի, որ ամբիոնից ասում են՝ տնտեսական անկում չկա, ամեն ինչ նորմալ է. ո՞ւմ են էշի տեղ դնում, խելացի մարդը հո հասկանո՞ւմ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:
Ռուսական արվեստի թանգարանը նախաձեռնել է «Երաժշտական ուրբաթներ» դասական համերգային առցանց ծրագիրը, որի շրջանակում հունիսի 26-ին՝ ժամը 21:00-ին, թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացվեն Միխայիլ Կոկժաևի «Ավե Մարիա» և «Լուսնկա» ստեղծագործությունները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մայիսի 29-ից սկսած, հանդես են գալիս «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը հունիսի սկզբից վերսկսել է ստեղծագործական աշխատանքները` խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Ֆրանսահայ հանրահայտ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը հունիսի 23-ին արժանացել է «Մոլիեր» ֆրանսիական թատերական մրցանակի:
Նյու Յորքում որոշել են Ամերիկյան պատմության թանգարանի մուտքի մոտ ապամոնտաժել ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը։ Այս մասին հաղորդում է New York Times-ը։
Կտավ. Էդուարդ Խարազյան:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը, օնլայն հարթակում կցուցադրի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:
Երբ քաղաքում, հայրենիքում աղմուկը շատ է, պետք է գտնել մի վեհ ու խորիմաստ վայր, որ քաղաքում է, սակայն քաղաքից հեռու, որտեղ պահպանվում է խորհուրդն ու լռությունը։ Այդպիսի վայրեր քաղաքում կան․ Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Կոմիտասի անվան պանթեոն։ Այդ վայրերում հոսում է պատմությունը, անցյալի ժամանակն ու ներկայի անորոշությունը, սակայն հայ մեծերի խորիմաստ քարե և բրոնզե կերպարանքները նոր ժամանակներում պահպանում են իրենց իմաստությունն ու վեհությունը։
Ամիսներ շարունակ բազմաթիվ բուժաշխատողներ, մոռանալով սեփական կարիքները, անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ՝ փրկելով հազարավոր կյանքեր:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երիտասարդ երաժիշտներ Արմեն Պուչինյանի և Արթուր Գրիգորյանի դաշնամուրային դուետը Ֆինլանդիայում կայացած 2-րդ WPTA միջազգային մրցույթում արժանանացել է Աբսոլյուտ մրցանակին (Գրան պրի)։
Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ հունիսի 11-ին ամերիկյան հանրահայտ Delos ընկերության կողմից թողարկվել է Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում կորոնավիրուսի տարածման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել են ներկայացումները, սակայն հեռանկարում վերազինված դահլիճում հանդես գալու նպատակով թատրոնում նորոգման աշխատանքներ են իրականացվում:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արդեն չորս ամիս է՝ մշակութային բոլոր կենտրոններն անցել են առցանց աշխատանքի, նույն կերպ են աշխատում նաև թատրոնները, որոնք այս ամիսների ընթացքում կազմակերպել են բազմաթիվ առցանց ներկայացումներ: 168.am-ի հետ զրույցում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը խոսել է արտակարգ դրության պայմաններում թատրոնի աշխատանքներից, առաջացած դժվարություններից […]
Սովետական տարիներին հայ մտավորականներն ու արվեստագետներն իրենց առաջ լայն հնարավորություններ ունեին զարգանալու ու արվեստի մեծ գործեր ստեղծելու համար։ Այդ տարիներին մեկը մյուսի ետևից երևան էին գալիս ստեղծագործողներ, ովքեր բացառիկ էին, տաղանդավոր և կերտում էին բարձր արվեստ։ Պարադոքսալ էր սովետական երկիրը, քանի որ մի կողմից՝ ոչնչացվում էին մտավորականները, իսկ մյուս կողմից՝ այդ մտավորականների համար ստեղծվում էին լավագույն պայմանները, որպեսզի նրանք ստեղծագործեն և արարեն։ Հատկանշական է, որ այդ դեպքում սովետական պետության տարբեր ժողովուրդների ստեղծագործող զավակներն ինչ-որ պահի նույնանում էին, և տարանջատում գրեթե չէր լինում։
Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված 2-րդ ցուցահանդեսն է բացվել: Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում 2019-ի դեկտեմբերի 20-ից 2020-ի հունվարի 20-ը անցկացված «Armenian Painters In the Ottoman Empire» (Օսմանյան կայսրության հայ գեղանկարիչները) ցուցահանդեսը կբացվի նաև Անկարայում: Այն բաց կլինի այցելուների համար հունիսի 12-ից օգոստոսի 30-ը։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները տեսանյութ են հրապարակել համացանցում, որում հանդիսատեսին հորդորում են օնլայն հարթակում դիտել ֆրանսիացի ականավոր կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերային ներկայացումը:
Իտալացի կարաբիներները հայտնաբերել են նախկինում Ֆրանսիայում գողացված Բենքսիի աշխատանքներից մեկը:
Քանոնահար Մարիաննա Գևորգյանը անցել է WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչ փուլ:
Ամերիկյան գրող Էռնեստ Հեմինգուեյի նախկինում անհայտ պատմվածքը հրապարակվել է New Yorker ամսագրում: Գրողի թոռ Շոն Հեմինգուեյը պատահաբար հայտնաբերել է ձեռագիրը Բոստոնի Ջոն Քենեդու անվան գրադարանում և թանգարանում:
Եղիշե Չարենցի մասին խոսելիս կողք կողքի պետք է դնենք գեղեցիկը, ողբերգականն ու խենթությունը։ Թերթելով նրա մասին գրված գրքերն ու հուշերը՝ հասկանալի է դառնում, որ գործ ունենք բացառիկ հանճարեղ մի մարդու հետ, ում կյանքից անհնար է մի կողմ դնել խենթությունը։ Չարենցը բացառիկ էր նաև մարդկանց հետ իր ունեցած անուղղակի կապով։ Նա կարող էր չտեսնել մարդուն, սակայն նրա մասին յուրահատուկ վերաբերմունք և ակնածանք ունենալ։ Այս առումով նրա կյանքում բացառիկ էին Պուշկինը, Մայակովսկին, Կոմիտասն ու Վահան Տերյանը։
Երիտասարդ լուսանկարիչ Սոնա Անդրեասյանը, որը մի քանի ամիս է ապրում և ստեղծագործում է գերմանական Ֆրայբուրգի «Kunsthaus L6» քաղաքային արվեստանոցում, իր յուրահատուկ աշխատանքներն է ներկայացնում «T66 Kulturwerk» ցուցասրահում կազմակերպված «Մինչդեռ, միջև» անհատական ցուցահանդեսով:
Պատմում են, որ ժամանակին թշնամիները լավ իմանալով, որ հունվարի 6-ին հայերը մեծ տոնախմբության պատճառով տանը չէին լինում, սկսում էին հարձակվել, ուստի՝ հատուկ այս առիթով մարդկանց մեջ պահպանվել է մի ասացվածք:
Արամ Խաչատրյանի ժառանգությունն ամբողջ աշխարհում հանրահռչակելու նպատակով 16 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս անգամ մասնակցում է 19 ջութակահար աշխարհի 13 երկրից՝ Թայվանից‚ Կորեայի Հանրապետությունից‚ Հոնկոնգից‚ Ռուսաստանից‚ Ֆրանսիայից‚ Լյուքսեմբուրգից‚ Կանադայից‚ Դանիայից‚ Շվեդիայից‚ Ճապոնիայից‚ Ավստրիայից‚ Հունաստանից‚ Հայաստանից: Կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի մրցույթն անցկացվում է առցանց:
Հունիսի 6-ին գեղանկարիչ Հրայր Գրիգորյանի ծննդյան օրն է։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն:
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնը ստիպված որոշում է կայացրել չեղարկել իր աշնանային թատերաշրջանը, որը պետք է մեկնարկեր սեպտեմբերին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առավել վտանգված որմնանկարների ցանկ է կազմելու, որոնց պահպանության և վերականգնման համար կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հունիսի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները պետք է ներկայացնեին Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և Գայլը» սիմֆոնիկ հեքիաթը, իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պետք է պատմեր հեքիաթը: Սակայն նախաձեռնությունը չի իրականացվել:
Հայաստանում մեծ թափ են ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։