Բաժիններ՝

Մոնսերատ Կաբալիեն կռունկ է երգում. տեսահոլովակն առաջին անգամ ԿԳՄՍՆ-ին է փոխանցել «Starmus Universe» կազմակերպությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզի» խորագիրը կրող հոլովակը:

Կոմիտաս, «Կռունկ». կատարում է իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն՝ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Առաջին անգամ հոլովակի ցուցադրման բացառիկ իրավունքը նախարարությանն է փոխանցել հանրահայտ «Starmus Universe» կազմակերպությունը:

Հոլովակը քաղաքակիրթ աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է ու հորդորում, որ Հարավային Կովկասում քրիստոնեության կղզյակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան պետք է դատապարտվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031