Աշխարհի երեսուն երկրի արդի գրողների մասնակցությամբ իսպաներենով լույս է տեսել «Մենք կղզի չենք» վերնագրով տարեգիրք՝ նվիրված կորոնովիրուսի դեմ պայքարին։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կոչ է անում մնալ տանն ու թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում դիտել ՀՀ ժողովրդական արտիստ դիրիժոր Յուրի Դավթյանի մասին պատմող տեսաֆիլմը:
Այս տարի արտակարգ դրության պայմաններում, Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ)և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ապրիլի 13-20-ը կազմակերպեցին առցանց միջոցառումներ՝ նվիրված 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերից մեկի հեղինակին՝ Աննը Ֆրանկին։
Դժվար իրավիճակ է, որովհետև անսովոր է, նման վիճակ որևէ մեկը չէր սպասում: Տանը նստած կարդում ենք, բեմադրիչները կարդում են, ծրագրեր ենք մտածում, ծրագրեր նախանշում՝ այն հույսով, որ շատ շուտով այս մղձավանջը կավարտվի, և կանցնենք նորմալ, բնականոն աշխատանքի: Ես, իհարկե, փորձեր կսկսեի՝ փոքր ֆորմատի պիեսներով, սակայն տրանսպորտի խնդիր կա, այդ պատճառով մինչև մայիսի կեսերը կսպասենք, հետո կտեսնենք, թե ինչ է լինելու:
Հեռուստատեսային շոուներ դիտելը, հավանաբար, գլխավոր զարճանքն է կարանտինի ընթացքում: Վերջին շաբաթներին շատերը խորհուրդ են տալիս Netflix-ի իսպանական «Թղթե տուն» սերիալը (La Casa de Papel՝ իսպաներեն տարբերակով, և Money Heist՝ անգլերեն տարբերակով): Սերիալի մասին խոսեցին Անչելոտին, Ռեշֆորդը, Բակաևը, Գիլերմեն․ սա, իհարկե, ամբողջական ցանկը չէ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) արտակարգ դրության պայմաններում գործունեություն է ծավալում առցանց հարթակում՝ կազմակերպելով հետաքրքիր երաժշտական մարտահրավերներ, ներկայացնելով նվագախմբի փայլուն ելույթները, որոնք գրավում են արվեստասերների լայն շրջանակին:
Վերջին տարիներին Լյուբիցա Միլետիչը բազմիցս եղել է Հայաստանում, այցելել Արցախ, ուղեգրություններով և էսսեներով հանդես եկել սերբական մամուլում, հրատարակել հայկականությամբ համակված բանաստեղծությունների «Ветрови Арарата» («Արարատի հողմերը») գիրքը, որը Գագիկ Դավթյանի թարգմանությամբ հրատարակվել է Երևանում և Ստեփանակերտում, արժանացել է ընթերցողի ջերմ ընդունելությանը:
Առաջին անգամ ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը կարծում է, որ եթե ժամանակին հնարավոր լիներ հայկական կինոն ցուցադրել միջազգային հարթակներում, մենք կլինեինք առաջիններից մեկը:
Ինչպես աշխարհի տարբեր երկրներում գործող մշակութային կառույցները, այնպես էլ Մոսկովյան Մեծ թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով գործունեություն է ծավալում վիրտուալ տիրույթում:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանն ընդգրկվել է Սեկույի երկրամասի (Տրանսիլվանիա, Ռումինիա) գեղարվեստական տպագրության 6-րդ բիենալեի միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Սուրբ Հարության տոնին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում կներկայացնի հատվածներ Կոմիտասի Բեռլինյան պատարագից՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ:
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Ինչպես մի շարք այլ մշակութային կառույցներ, այնպես էլ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին գեղեցկի հետ հաղորդակից դարձնելու նպատակով օնլայն հարթակում ներկայացնում է մի շարք բեմադրություններ:
«Արտակարգ դրության պայմաններում հանրության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում աճել է». Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի խոսքով՝ այս օրերին կտրուկ ավելացել է մշակութային հաստատությունների օնլայն էջերի հետևորդների քանակը, և դա՝ առանց գովազդի:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի դիտարկմամբ՝ հայկական կինոյի համար այս տարին նշանակալից է դարձել Բեռլինի եվրոպական կինոշուկայում հայկական տաղավարի առկայությամբ։ Ջիվան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է իր դիտարկումները հայկական ֆիլմերի, կինոշուկայի և այլ խնդիրների մասին:
Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ. խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որն այս օրերին բազմաթիվ օպերային և բալետային ներկայացումների տեսագրություններ է առցանց ցուցադրում, ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին թատրոնի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան:
«Օթելլո», «Ռոմեո», «Պեպո», «Արա Գեղեցիկ», «Արշակ թագավոր», «Կորիոլան»… Հայ թատրոնի մեծ վարպետ Խորեն Աբրահամյանը, որն իր համոզիչ խաղով գերել է ոչ միայն հայ, այլև արտերկրի հանդիսատեսի սրտերը, ապրիլի 1-ին կդառնար 90 տարեկան:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) հետևանքով աշխարհում ստեղծված արտակարգ իրավիճակը ոգեշնչել է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանին նոր վիպակ գրել: Ինչպես հեղինակն է բնութագրում՝ «Զգուշացեք, դռները չեն փակվում» ստեղծագործությունը պատմություն է սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին։ Գիրքը բաղկացած է 19 գլխից, ինչը պայմանավորված է վիրուսի անվանումով՝ COVID-19-ով: Դավիթ Սամվելյանի հետ 168.am-ի զրույցը՝ ստորև:
Ինձ հասած ժառանգության մասին թույլ տվեք չխոսել: Այն, ինչ եղել է մինչև ինձ, եղել է մինչև ինձ: Սիրում եմ խոսել այն մասին, ինչ կա իմ եկած վայրկյանից սկսած: Դժվարություններ բոլոր թատրոններում լինում են, բայց մենք նվնվացող տեսակ չենք, մեր դժվարություններն ինքնուրույն կարողանում ենք հաղաթահարել՝ ամբողջ աշխատակազմով:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր թատրոնի օրն է. Բայց ցավոք այսօր երկրի բոլոր թատրոնների դռները փակ են՝ այդ թվում Գյումրու դրամատիկական թատրոնինը: Մեր թատրոնն իր դռները չփակեց անգամ ավերիչ երկրաշարժից հետո: Մեր արտիստները բեմ բարձրացան՝ իրենց հանդիսատեսին ուժ ու ժպիտ տալու համար այդ սարսափելի օրերին:
Ինչպես ասում են՝ թատրոնն ամենաազդեցիկ միջոցներից է, որով կարելի է դաստիարակել, բարեկրթել, ազնվացնել մարդուն:
1936-37 թվականները, իրենց արյունալի պատմության հետ մեկտեղ, մեկ այլ մշակույթի հիմքեր դրեցին Հայաստանում։ Այդ տարիներին հայկական մամուլում մեկը մյուսի հետևից գրում էին «գրականագիտական» և «քննադատական» հոդվածներ։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին էքսկուրսավարները սիրով են ներկայացնում Զվարթունների տաճարի կառուցման պատմությունը, հետաքրքիր տեղեկատվություն փոխանցում հայկական ճարտարապետության գեղեցկուհու մասին։
20-րդ դարասկիզբը Հայոց պատմության ամենախառնակ ժամանակաշրջաններից մեկն էր։ Ցեղասպանությանն ու կոտորածներին հաջորդում էին պատերազմները, պատերազմներին` անկախությունը, իսկ անկախությանը` մեկ այլ «անկախություն»։ Թերևս, պատմական այդ շրջանից մեզ հասած հաստափոր գրքերը տալիս են բավականաչափ տեղեկություն։
Արտանիշում նախորդ տարվա պեղաշրջանում հայտնաբերվել ու վերականգնվում են մարդաբանական նյութեր. մ․ թ․ ա․ 7-6 դարերով թվագրվող գտածոների թվում կան նաև մանկական կմախքներ։ Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից 3-ը՝ մանկական։
Թատրոնի նախկին տնօրենը հայցադիմում ներկայացրել էր իրեն աշխատանքից հեռացնելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:
Ավարտվեցին մեծ ճանաչում գտած «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները, և շուտով ֆիլմը կհանձնվի հանդիսատեսի դատին ու հասանելի կլինի կինոթատրոններում:
Մատենադարանի աշխատակիցներ Գայանե Այվազյանը և Ալլա Խառատյանն այսօր ասուլիս էին հրավիրել՝ ակադեմիական առկա իրավիճակը ներկայացնելու նպատակով:
168.am-ն արցախցի դաշնակահար Դավիթ Բախշիյանի հետ զրուցել է արցախցի երիտասարդների շրջանում և մշակութային ոլորտում առկա խնդիրներից, և՝ ոչ միայն: Ներկա պահին Դավիթ Բախշիյանը բնակվում է Երևանում և աշխատում երաժշտական երկու դպրոցներում, նաև մասնավոր համերգային գործունեություն ծավալում, երաժշտական ծրագրեր իրականացնում: