Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ
Եգիպտոսում՝ Կահիրեի մերձակայքում, հնագետները հայտնաբերել են 27 սարկոֆագ՝ թաղված մոտ 2500 տարի առաջ: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը:
Սարկոֆագները հայտնաբերվել են Սակկարայի նեկրոպոլիսում, որը հանդիսանում է Հնագույն Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսի բնակիչների հիմնական գերեզմանոցը: Նեկրոպոլիսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում է:
Մասնագետները փայտե սարկոֆագներն անվանում են պատմության խոշորագույն հնագիտական հայտնագործությունը:
Հաղորդվում է, որ հուղարկավորությունից ի վեր սարկոֆագները չեն բացվել: Հայտնաբերվել են նաև այլ նմուշներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը