Բաժիններ՝

Պատմության պետական թանգարանը ձեռք է բերել Ալեքսանդր 3-րդի դիմանկարը

Պատմության պետական թանգարանի հավաքածուն համալրվել է մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչի դիմանկարով, որը նկարիչ Իվան Իզվեկովի աշխատանքն է, այն կարելի է տեսնել «Ալեքսանդր 3-րդ: Խաղաղարար» ցուցահանդեսում, որը բացվելու է հոկտեմբերի 14-ին:

Այդ մասին հոկտեմբերի 5-ին հաղորդել է թանգարանի մամուլի ծառայությունը:

«Մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչի դիմանկարը, որը համալրել է Պատմության թանգարանի գեղանկարչության հավաքածուն… վերստին հանրությանը հայտնում է մոռացված ռուս նկարչի անունը եւ ներկայացնում է գահաժառանգի հազվագյուտ պատկերագրական արտացոլումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ցարաժառանգը պատկերված է գեներալի համազգեստով՝ գեներալ-համհարզի տարբերանշաններով: Գահաժառանգի դիմանկարն ստեղծվել է լուսանկարների հիման վրա, որը կատարվել է «Վեյզենբերգ եւ Կ» արվեստանոցում: «Դիմանկարը Իզվեկովի միակ հայտնի աշխատանքն է:

Նկարչի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել: Գեղարվեստի ակադեմիայի արխիվի փաստաթղթերում նա հիշատակվում է որպես պաշտոնաթող ենթասպա եւ ինքնուս գեղանկարիչ: Դիմանկարը կարելի է տեսնել «Ալեքսանդր 3-րդ: Խաղաղարար» ցուցահանդեսում, որը կբացվի 2020 թվականի հոկտեմբերի 14-ից մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը:

Ինչպես հաղորդվում է թանգարանի կայքում, ցուցահանդեսի կենտրոնական թեմաներից մեկը կդառնա Ալեքսանդր 3-րդի պետական գործունեությունը: Առաջին անգամ ցուցադրվող արխիվային փաստաթղթերը կարտացոլեն Եվրոպայում, Բալկաններում եւ Հեռավոր Արեւելքում կայսրության արտաքին քաղաքական խնդիրների լուծման դժվարին գործընթացը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս