Կինոյի տանը կայացել է Հովհաննես Չեքիջյանին նվիրված ֆիլմի պրեմիերան
Կինոյի տան մեծ դահլիճում կայացել է ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին նվիրված «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է, ռեժիսորը` Հրաչ Սիմոնյանը։
«Հովհաննես Չեքիջյանը ֆենոմեն է մեր իրականության մեջ։ Մեր կողքին ապրող քիչ կենդանի լեգենդներ կան, և կարծում եմ, որ երիտասարդության կողմից նրանց չանդրադառնալը և նրանց հետ չշփվելը, նրանցից չսովորելը մեծ բացթողում է,- նշել է ֆիլմի պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանը։
Ֆիլմը համապարփակ տեղեկություններ է ներկայացնում մաեստրոյի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին։ Ֆիլմի վերջին մասում ամիսներ առաջ Գյումրիում կայացած հոգևոր համերգն է տեղ գտել, որի համար նկարահանող թիմը միացել էր երգչախմբին։
Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել վարչական շրջանների ղեկավարներ, արվեստի և սպորտի ոլորտների գործիչներ: