Բաժիններ՝

Հանրահայտ դաշնակահար Լոլա Աստանովան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

Աշխարհի տարբեր երկրներում մեծ ճանաչում ձեռք բերած դաշնակահար Լոլա Աստանովան, որն աչքի է ընկնում ոչ միայն տաղանդով, այլև գրավիչ արտաքինով, առաջին անգամ համերգներով հանդես կգա Հայաստանում:

Երեկոները տեղի կունենան դեկտեմբերի 20-21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երաժիշտը ելույթ կունենա լարային կազմի նվագակցությամբ:

Լոլա Աստանովան ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Carnegie Hall»- ում, «Lincoln Center»-ում և «Royal Albert Hall»-ում: Աստանովայի նվագացանկը հարուստ է և բազմազան. նա նվագում է ինչպես դասական, այնպես էլ ջազ, փոփ ժանրի ստեղծագործություններ: Աստանովան նաև կոմպոզիտոր է և թողարկել է մի քանի ալբոմ:

Դաշնակահարուհին, որը բազմահազար հետևորդներ ունի սոցիալական հարթակներում, բեմական տեսքով ապացուցել է, որ հնարավոր է լինել և՛ գայթակղիչ, և՛ տաղանդաշատ: Նրա տեսահոլովակները դարձել են «YouTube»-ի և «Ինստագրամ»-ի սենսացիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս