Ավիկ Իսահակյանն այլևս Գրականության ինստիտուտի տնօրենը չէ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է մրցույթ «ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար: Այս մասին հայտնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը կենսաթոշակային տարիքի հետևանքով այլևս չի կարող պաշտոնավարել: Ինստիտուտի տնօրենի ընտրությանը մասնակցելու համար ինստիտուտի տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, տվյալ ինստիտուտի գիտական անձնակազմը և տվյալ մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու:

Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական ուղղություններից մեկին: Թեկնածուների առաջադրման համար կարող են դիմել մինչև մարտի 18-ը:

Տեսանյութեր

Լրահոս