Հրապարակախոս, սումգայիթյան, Մարաղայի ջարդերի վավերագրող Բակուր Կարապետյանի խոսքով՝ արցախահայերի ինտեգրումն Ադրբեջանի կազմ և ադրբեջանցիների հետ համակեցությունն անհնարին բան է, այսօր այս ամենն ավելի անհնարին է դարձել, քան, օրինակ, 30-40 տարի առաջ էր, քանի որ Ադրբեջանը վայրագ ու ցեղասպան քաղաքականությամբ պայմանավորված՝ գործընթացը դժվարացրել է։
Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցը կարող է քննարկվել հոկտեմբերի 5-ին. Վարուժան Գեղամյան
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ հետագա սերունդներն ամոթով են հիշելու իրենց։
Այսօր Հանրապետության Հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմեց այն մարդկանց, որոնք այսօր հրապարակում չեն, սակայն վաղ թե ուշ լինելու են։ Այնուհետև անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը, ասաց՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ձախողել է ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականությունը։
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, Էրդողանի ու Ալիևի կամակատա՞րը, միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Հայաստանն ու Արցախն ունեն երեք սպառնալիք՝ Էրդողան, Ալիև, Փաշինյան»,- Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ եթե Արցախում էթնիկ զտում տեղի ունենա, ապա միակ մեղավորը ռուսներն ու ադրբեջանցիներն են։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից, ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ հայտարարում է, տեղի է ունենում ճիշտ հակառակը։
«Եթե երկիրը կործանվում է և մենք կորցրել ենք Արցախը, ի՞նչ անենք։ Հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը և մնացած տարածքները։ Երբ երկիր ենք կորցնում, մի թե՞ պիտի մտածենք անձնականի մասին»,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։
168.am-ի հետ զրույցում «Սև հովազ» ռազմահայրենասիրական հ/կ ղեկավար Սերոբ Գասպարյանն ասաց, որ երկիրը փրկելու միակ տարբերակն ամենուր ճգնաժամեր ստեղծելն է՝ փողոցում, կառավարման համակարգում, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր բոլոր պատգամավորները ցրեն խմբակցությունները և ԱԺ-ում ստեղծեն սահմանադրական ճգնաժամ։
«Ես տարիքով մարդ եմ, ադրբեջանցիների հետ ժամանակին ապրել եմ, եթե այսքան բան է եղել, չեմ պատկերացնում համատեղ կեցությունը։ Նախկինում գոնե, լավ-վատ, որպես երկու ազգ՝ միասին շփվում էինք, հիմա չգիտեմ՝ ինչ կլինի։ Մեկ է, եթե նույնիսկ ադրբեջանական կողմն արցախահայությանը չսպանի ու թողնի այստեղ ապրեն, մեկ է՝ Ադրբեջանի կազմում ապագա չունեն։
168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ հումանիտար միջանցքով արցախահայության դուրսբերման գործընթացից առաջ, նախ Ադրբեջանը պետք է համաներում հայտարարարի այն մարդկանց նկատմամբ, որոնք ոչ թե ռազմական հանցագործություն են կատարել, այլ պաշտպանել են իրենց հայրենիքը։
Չորրորդ օրն է՝ Երևանում շարունակվում են բողոքի ու անհնազանդության ակցիաները, հանրահավաքները։ Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքի ժամանակ շուշեցի Նարե Սիմոնյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում խոսքը պետք է սկսել Արցախից, սակայն առավոտյան բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ցուցաբերած վերաբերմունքն ակցիայի մասնակիցների նկատմամբ հանգիստ չի տալիս ոչ թե նրա համար, որ ոստիկանն իրեն ադրբեջանցի է անվանել և հարվածել, այլ, որ փորձում է պատկերացնել Արցախում մի մոր, որ 24 ժամ երեխայից լուր չունի և մտնում է համացանց ու տեսնում իր 18-ամյա երեխային։
«Կարելի է Աշոտյանին սիրել, կամ չսիրել, նրա տեսակետների հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց Աշոտյանն անմեղ է։ Աշոտյանը կալանավորված է ընդամենը մեկ պատճառով, որովհետև նա ասում է բաներ, որոնք, բոլորդ էլ գիտեք, թե ում դուր չեն գալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հայցով դատական նիստից առաջ։
168.am-ի հետ զրույցում ՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը անդրադառնալով ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հնչած ելույթներին, նախ անդրադարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկիի ելույթի վերաբերյալ տարբեր գնահատականներին, մասնավորապես, որ Ստեփանակերտն անվանել էր Խանքեդի: Գրիգոր Բալսանյանը պարզաբանեց՝ տեսանյութը կա, ՌԴ ներկայացուցիչն ասել է՝ «Ստեփանակերտ-Խանքեդի», ինչը բոլորովին տարբեր է։
Այսօր բողոքի ակցիայի ընթացքում ժամը 13։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 84 մարդ։ 168.am-ին այս մասին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ռուսական տելեգրամյան որոշ ալիքներ լուրեր են տարածում, թե Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այս գիշեր ավելի քան 15 րոպեով հանդիպել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: Ըստ այդ ալիքների՝ իբրև թե դեսպանն ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին հրահանգել է գոլորշի բաց թողնել 5, առավելագույնը՝ 7 օր, ու լռել՝ պահանջելով հանգիստ թողնել Նիկոլին և համակերպվել իրականության հետ։ Ըստ այդ նույն շրջանակների՝ իբրև թե դեսպանը նաև ասել է, թե հակառակ դեպքում նվաստացած Արցախի ցասումը կգա ձեզ վրա, իսկ Մոսկվան ձեզ չի պաշտպանի։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով այդ հանդիպմանն ու Ալիևի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե «Ադրբեջանի օրակարգում արցախահայության վերաինտեգրումն է Ադրբեջանի կազմ», ասաց, որ Ելվախում տեղի ունեցածն առաջին հանդիպումն էր, և մեկ հանդիպման ընթացքում, բնական է, բոլոր հարցերը չէին կարող կարգավորվել։
«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել, Արցախն ակնկալում է, որ իրենց հումանիտար օգնություն հասնի Հայաստանից՝ Բերձորի միջանցքով»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Այսօր Հանրապետության հրապարակում ի աջակցություն Արցախի հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ խոսելու ժամանակն ավարտվել է, պետք է սկսել գործողություն։
«Ուզում եմ ասել, որ դեռևս նախորդ օրը քրեական գործ է հարուցվել, շաբաթվա սկզբին էր, երբ առաջին դեպքերը եղան ոստիկանության նկատմամբ հարձակումների, քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով, նաև բռնության կոչերի, սահմանդրական կարգը բռնությամբ տապալելու կոչերով, այդ գործերով մի քանի տասնյակ ձերբակալված և կալանավորված անձինք կան։ ՀՀ իրավապահ համակարգը լիարժեք գործում է»,- ասաց նա։
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն:
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, Կարմիր խաչն առաջարկել է իր մարդասիրական աջակցությունը տարբեր ուղղություններով։
Քիչ առաջ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակում է Սոթքի հանքի ուղղությամբ:
Այսօր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտարարել էին, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Ինչից հետո ժամը 13։00-ին կրակը դադարեցվել էր։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ անձամբ որևէ տեղեկություն չունի, թե արդյոք Ադրբեջանը նման պահանջ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ։
Գլենդելի «North Central» փողոցում սպասվում է բողոքի ակցիա՝ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված։
Շահեն Շահինյանը կարծում է, որ սահմանազատման ու սահմանագծման առաջին պայմանը պետք է լինի երկու կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը, որ այս գործընթացում պետք է բացառվի ուժը և ուժի կիրառման սպառնալիքը։ Հաջորդ պայմանը պետք է լինի այն, որ ադրբեջանական ուժերը լքեն այն տարածքները, որոնք զավթել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Միայն այս երկու պայմանների դեպքում պետք է սկսել բանակցություններ սահմանազատման ու սահմանագծման սկզբունքների վերաբերյալ, քանի որ կողմերը, ի սկզբանե, պետք է համաձայնության գան, թե ինչ սկզբունքներով պետք է իրականացնեն սահմանազատումը։
«Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի Զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծություն, և նաև որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր, որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան էջից ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին։
«Արցախում պատերազմական իրավիճակ է։ Թշնամու թիրախում հայկական դիրքերն են, սակայն մեծ մասամբ թիրախավորվում են նաև խաղաղ բնակավայրերը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը խոսելով այս հարցերի մասին՝ նշեց՝ եթե հաշվի առնեն այն հանգամանքը, որ բավականին լավ հարաբերություններ են ձևավորվել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, հատկապես երկու երկրների ղեկավարների միջև, կարելի է ասել՝ ընկերական, այս պահի դրությամբ, որովհետև ռուս-թուրքական հարաբերություններում միշտ ելևէջներ եղել են, լավ ու վատ պահեր։