«Քանի՞ կոպեկ արժի. սպասում ա` ծնողները գնան, նոր գա. նորմալ ղեկավար է պետք, որ վերադարձնի մեր պատիվը». Վիգեն Ազատյան

«Ինքը մերժված է և՛ տղաների կողմից, և՛ ծնողների։ Եթե նախորդ տարվա պատմությունը կրկնվի՝ սև ու կարմիր բերետները մեր դեմը փակեն, ինքը կմտնի «Եռաբլուր», բայց քանի՞ կոպեկ արժի այդ կերպ մտնելը»,- «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը՝ անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կգնա՞ «Եռաբլուր»՝ իմանալով, որ որդեկորույս ծնողներն ամբողջ գիշեր մնացել են «Եռաբլուրում», որպեսզի իր մուտքն արգելեն։

Նա հորդորեց՝ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս անուն-ազգանունը չհիշատակել՝ անվան փոխարեն օգտագործել «թուրք, դավաճան» որակումները։

«Հաշվենք, որ այն, ինչ պետք է անեինք, արեցինք, մենք խանգարեցինք՝ ինքը ինչ-որ ժամի գար «Եռաբլուր»։ Քանի՞ կոպեկ արժի իր գալը, սպասում է՝ ծնողները գնան, նոր ինքը գա Եռաբլուր, բայց մենք չենք գնալու։

Ինչ վերաբերում է բախմանը, թող իրենք մտածեն։ Ի՞նչ եք կարծում, չորս տարի նկար համբուրողի համար բախումներն էակա՞ն են։

Կարդացեք նաև

Սա տղաների տոնն է, գալիս ենք իրենց շնորհավորում, գնում ենք, այլ տեղ չունենք գնալու՝ շնորհավորելու»,- նշեց Վիգեն Ազատյանը։

Հարցին՝ այսօր 33-ամյա Հայաստանի Հանրապետությունն ինչի՞ կարիք ունի, Վիգեն Ազատյանը պատասխանեց.

«Նորմալ երկրի ղեկավարի, որ վերադարձնի հայի պատիվն ու արժանապատվությունը և մնացածը, որը կորցրել ենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս