«Տղերք ջան, ձեր ցավը տանեմ, մենք ձեզ հետ ենք, մենք անպայման վերադառնալու ենք Արցախ». Միքայել Հաջյան

Այսօր «Եռաբլուրում» տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի օծման արարողությունը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, Արցախի թեմի առաջնորդը և արցախյան բոլոր պատերազմներում զոհված տղաների ծնողները, հարազատները։

2020 թվականի 44-օրյա պատրերազմում և 2023 թվականի բենզինի պայթյունի ժամանակ երկու տղաներին կորցրած Միքայել Հաջյանը երկու որդիների շիրիմներն էլ թողել է Արցախում, վստահ է՝ մի օր վերադառնալու են այնտեղ՝ տղաների մոտ։

«Այսօր խորհրդանշական իրադարձություն է տեղի ունենում Երևանում՝ «Եռաբլուր» պանթեոնում, որտեղ պետք է իրականացվի արցախյան ազատամարտում նահատակված մեր քաջազուն զավակների հիշատակին նվիրված հուշակոթողի հիմնարկեքի օծման արարողությունը։

Դիմում եմ մեր այն բոլոր տղաներին, ովքեր մնացել են Արցախում, մայր հողում և որոնց հոգիները սավառնում են Արցախի երկնքում՝ սպասումով լի, վստահությամբ, որ մենք բոլորս անպայման պիտի վերադառնանք, անպայման մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենի հողին, տեր կանգնենք նրանց գերեզմաններին, տեր կանգնենք արցախյան բոլոր քաղաքակրթական արժեքներին՝ քրիստոնեական, մշակութային և այլն։

Կարդացեք նաև

Հավատացնում եմ տղաներին՝ տղերք ջան, ձեր ցավը տանեմ, մենք ձեզ հետ ենք, մենք անպայման վերադառնալու ենք։ Ես հավատացնում եմ ձեզ, դա երազանք չէ, դա նպատակ է, նպատակ, որը պարտադիր ենթակա է իրականացման։ Մենք անպայման կգանք»,- նշեց Միքայել Հաջյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս