Այս դատական գործերը ոչ միայն արցախահայության, այլև բոլոր հայերի մասին են․ Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ մոտակա ժամանակաշրջանում Հայաստանն ակնկալում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որը վերաբերելու է, իրավաբանական տերմինով ասած՝ նախնական առարկություններին։

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերաբերյալ կոնվենցիայի նախաբանում ֆիքսվում են բոլոր նպատակները, այն կարևոր ու հստակ ամրագրում է, որովհետև իրականում ռասայական խտրականությունը խաղաղության համար առաջին վտանգ ստեղծող երևույթն է։ Բոլոր ցեղասպանություններին նախորդել է երկարատև սիստեմատիկ խտրականության քաղաքականությունը։ Բոլոր ցեղասպանությունները նույնն են։

Այս տեսանկյունից ռասայական խտրականության վերահսկման բոլոր ձևերի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա դատական գործընթացները ստանում են առանցքային կարևորություն։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս դատական գործերը ոչ միայն ԼՂ հայերի մասին են, այլև բոլոր հայերի՝ թե ՀՀ-ում, թե սփյուռքում բնակվող, որովհետև խոսքն էթնիկ հայի նկատմամբ ատելության քարոզի մասին է»,- Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս