«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջությամբ կրկին ուղղելու են բարեգործության. Հայկ Մամիջանյան

168.am-ի տեղեկություններով, ԱԺ պատգամավորները ստացել են հերթական պարգևավճարները։ ԱԺ պաշտոնական կայքում, սակայն, մինչ այս պահը տեղադրված չէ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը։

168.am «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ խմբակցության պատգամավորներն ի՞նչ են անելու ստացած պարգևավճարները:

Հայկ Մամիջանյանը հարցին հակիրճ պատասխանեց.

««Պատիվ ունեմ» խմբակցության բոլոր պատգամավորները, ինչպես նախորդ անգամները, այնպես էլ այս անգամ, ստացած պարգևավճարն ամբողջությամբ ուղղելու են բարեգործության»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2021 թվականից սկսած՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր ստացած պարգևավճարն ամբողջությամբ ուղղում է բարեգործության։ Այս մասին ընդդիմադիր խմբակցությունը հայտարարություն էր տարածել։

Հուլիսի 4-ին, երբ ԱԺ-ում պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ ստացել էին հերթական պարգևավճարները, «Պատիվ ունեմ» խմբակցությունը կրկին այն ուղղել էր բարեգործության, իսկ անձամբ Հայկ Մամիջանյանն իր պարգևավճարն ամբողջությամբ փոխանցել էր «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։

Տեսանյութեր

Լրահոս