«Նիկոլը միայն պողոսների համար է Հայաստանի դարդով ապրում՝ նրանց վարքագիծը նույնն է». Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ ով միանում է ԵՄ անդամակցության ստորագրահավաքին, ստորագրում է Փաշինյանի վերարտադրության տակ։

«Նիկոլ Փաշինյանին պետք էր դատարկ թուղթ, որի վրա գրված է՝ «Խաղաղության պայմանագիր», քանի որ նա այլ կերպ չի կարող ժողովրդին ներկայացնել, թե ինչու է ուզում 2026 թվականին ևս մեկ անգամ վերարտադրվել։ Ներքաղաքական այդ խնդիրը լուծելու համար նա մինչև վերջ համոզված չէ, որ կհաջողի։ Դրա համար նա հիմա «եվրանիկոլներին», որոնք հիմա ստորագրահավաք են անում ԵՄ-ին անդամակցելու համար, ասել է` հակառուսականությունը շահագործելով՝ էլեկտորատ կոնսոլիդացնել»,- ասուլիսի ժամանակ նշեց նա։

Նրա բնորոշմամբ՝ «եվրանիկոլները» Հայաստանին մոտեցնում են ոչ թե  Եվրամիությանը, այլ իրենք իրենց  մոտեցնում են ԱԺ-ին։

Նա նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը միայն պողոսների համար է Հայաստանի դարդ ու ցավով ապրում, նրանց երկու վարքագիծը նույնն է։

Կարդացեք նաև

«Մի հետաքրքիր բան ասեմ՝ չկարծեք, թե այդ պողոսները սիրահարված են Նիկոլ Փաշինյանին, ուղղակի զարմացած են, հիացմունքի մեջ են, որ իրենցից մեկը հայտնվել է այդ պաշտոնին։ Այդ զարմանքը վայելելու համար պատրաստ են Նիկոլ Փաշինյանին ընտրելու։ Օրինակ, ուղիղ եթերում 100 մարդուց կարող է միայն 5-6-ը համաձայնեն այդպես չտեսի նման խաշլամա ուտեն։ Քանի որ այդ պողոսների ու Նիկոլի վարքագիծը նույնն է, դրա համար նրանց միջև ներդաշնակություն է ձևավորվել»,- շեշտեց Սուրենյանցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս