«Խոսելու շատ սիրտ չունեմ այսօր». Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր՝ ՀՀ անկախության 33-ամյակին, խոսելու շատ սիրտ չունի, քանի որ ցավ, կեղծավորություն, հիասթափություն կա հայ ազգի մեջ, որը պետք է դուրս գա այսօր՝ 33 տարի անց, այն ժողովրդական մեծ ժայթքումից հետո, երբ հայ ժողովուրդն իրական պետականությանն ասաց «այո»։

«33 տարի մենք ունեցել ենք մեր վաստակը, նվաճումները, բերկրանքի պահերը, բայց չենք կարողացել գտնել ազգային բանաձևը, որպեսզի կարողանանք պահել այն։ Անձնականը, հատվածականը, կուսակցականը, նախագահականը գերակայել է ազգայինի և պետականի նկատմամբ։ Մարտահրավերը մեր մեջ է, անհնար ոչինչ չկա՝ արժանապատվությունը հետ բերել, հայրենիքը հետ բերել»,- «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ պետականության առջև ծառացած խնդիրներից ու մարտահրավերներից։

Նա ընդգծեց՝ «Եռաբլուրում» ամփոփված են այն հերոսները, որոնք հանուն հայրենիքի տվեցին իրենց կյանքը և տվեցին ոչ թե վասն ոչնչի, այլ հանուն նպատակի։

«Մենք պետք է մեզ վերափոխենք վերից վար, իշխանությունից մինչև ընդդիմություն, կամ էլ պետք է շարունակենք այս հորձանուտի մեջ»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս