Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած՝ Արցախից բռնի տեղահանված արցախահայերը, եթե Հայաստանից գնան Ֆրանսիա, կարիք չկա, որ այնտեղից ապաստան հայցեն, որ իրենց փախստական ճանաչեն, քանի որ Փախստականների վերաբերյալ Կոնվենցիան ստորագրած բոլոր երկրներում նրանք ինքնին համարվում են փախստական։ Պարզապես այդ մարդիկ Ֆրանսիայում բնակություն պետք է հաստատեն տեղի օրենքին համապատասխան։
Ներկայացման բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մարինա Թադևոսյանը, երաժշտության հեղինակը՝ Վահան Արծրունին։
Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ եթե Հայաստանի կառավարությունն Արցախից բռնի տեղահանված արցախահայությանը ճանաչում է որպես փախստական, ապա նշանակում է, որ նրանք ՀՀ քաղաքացի չեն, քանի որ փախստական կարող է ճանաչվել միայն օտարերկրացի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով բռնի տեղահանվել է իր երկրից, ենթարկվել սոցիալական կամ ռասայական հետապնդման։
Ասել, որ հնարավոր չէ ադրբեջանաթուրքական տանդեմի ներխուժումը Հայաստան, սխալ կլինի, նման ներխուժման միշտ պետք է սպասել՝ ամեն ժամ։ Այլ խնդիր է, թե որքանով է Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարությունը նշան, որ հարձակումը լինելու է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես մեկնաբանեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ հոկտեմբերի 31-ին Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի տարածած հայտարարությունն Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու հավանականության մասին:
Օրերս ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունից պարզաբանում էին ներկայացրել, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի շրջանակներում ռուսաստանյան կողմն առաջարկություններ է փոխանցել, որի համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, բայց պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից Հայաստանին չի ներկայացվել։
Այսօր խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե իրեն հայտնի է, որ Հայաստանից 200 քկմ տարածք գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ՝ չներկայացնելով այլ մանրամասներ։
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների համար նախատեսված քարտեզներից՝ ընդգծեց.
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն Արարատ Միրզոյանին ասաց, թե որքան նա շատ է խոսում ՀՀ սուվերենությունից ու տարածքային ամբողջականությունից, այնքան դրա կորուստն է ունենում երկիրը։
Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դեռևս 1990-ականներից ունենք Հայաստանի Հանրապետության տարածք, որն այժմ գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, և կան թարմ օրինակներ։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունները, սա մեծ բարդություններ է առաջացնում։ Եվ ակնհայտորեն փորձ էր՝ շեղել մեզ, և օբյեկտիվորեն բարդություններ է առաջացնում մեր հիմնական օրակարգում, արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագածի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։
«Ռազմական էսկալացիան միշտ էլ հավանական է եղել, նույնիսկ ավելի վատ կանխատեսումներ են եղել։ Եթե համացանցում հետևեք, կա մի խումբ, որը գրում է՝ Ադրբեջանը հարձակվելու է 10 օր հետո»։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ արևմտյան ցանկացած նման կարգի ինստիտուտ, որն իբր ունի գործառույթ ցեղասպանությունների կանխարգելման, իրականում քողարկում են արևմտյան պետությունների կողմից, որևէ երկրի ու ժողովրդի կողմից իրականացրած ցեղասպանությունը։ Այսինքն՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների, երկրների քողածածկույթն են։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերը լսելուց հետո նրանց խորհուրդ տվեց հետևել ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջերս ներկայացրել են «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ներկայացման շրջանակներում անձամբ տեղեկացրել է, որ նախատեսում են ՀՀ ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը կամ գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների և այդ կոմունիկացիաներով բեռների և մարդկանց անվտանգությունն ապահովելը։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախից բռնի տեղահանվածների մեծ հոսք կա, մարդիկ դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաև Բաքվի բանտերում գերու կարգավիճակով գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, որի վերաբերյալ, մի քանի օր է՝ լուրեր են տարածվում, թե մահացել է: Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, թեև այդ հարցերը իր մանդատի շրջանակներում չեն, այդուհանդերձ իր լիազորությունների շրջանակներում խնդրով զբաղվում է։
Սեպտեմբերի 19-ին Արցախի պետական համալսարանում ընթանում էին ակտիվ պարապմունքներ։ Առաջին կուրսի ուսանողների համար մենք կազմակերպել էինք հանդիպում-քննարկում։ Երբ պայթեց առաջին ռումբը, առաջին կուրսեցիները գտնվում էին մեծ դահլիճում։ Հետո տագնապի ազդանշանով իջանք նկուղ, որից հետո արդեն դեպքերի հայտնի ընթացքով բոլորը բռնի տեղահանվեցին Արցախից։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ ՔԿ-ի կողմից իրականացվող ուսումնասիրությունները բացառապես վերաբերում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման համատեքստում հարուցված քրեական գործին, քանի որ ՔԿ-ն Արցախում քննություն իրականացնելու իրավասություն չունի։
Ե՞րբ է Քննչական կոմիտեի կողմից վերջ դրվելու ընտրովի արդարադատությանը, քանի որ երբ ՔՊ-ական պատգամավորը քաղաքացու կարտոֆիլն է մի կողմ հրում, կամ քաղաքացուն մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր ասում, թե՝ «լեզուդ, ականջդ կկտրեմ», նրանց ոչինչ չեն անում, բայց երբ աղջիկը պայքարում է իր ազատության համար, նրան կալանավորում են։ Այս հարցադրումներն այսօր լրագրողներն ԱԺ բակում ուղղեցին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։
Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ նախորդ տարի հարուցված վարույթները եղել են 77-ը, մասնավորապես՝ 2022 թվականի գործունեության արդյունքներով։
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ընթացող 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներն Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցին, թե Գավառում նոր դատարանի շենք կառուցելու համար որքա՞ն գումար են հատկացրել, և քրեակատարողական հիմնակներում ընթացող բարեփոխումների արդյունքներից գո՞հ է։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց նաև ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի մասին: Մանրամասնեց, թե այն կազմակերպությունը, որը ռեփերին բերելու էր Հայաստան, հստակ պայմանավորվածություն էր ունեցել նրա հետ, այսինքն՝ ջանք էր գործադրել, որից հետո արդեն դիմել էր Կառավարությանը՝ աջակցության խնդրանքով։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով իր հայտարարած՝ Գյումրիում չոր նավահանգիստ կառուցելու մասին, ասաց, որ պատվիրել են և այժմ իրագործման ընթացքում է խորը տեխնիկատնտեսական վերլուծությունը, որն անում է հոլանդական ընկերությունը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Երասխում ամերիկյան ներդրումներով գործարանի պրոյեկտը շարունակվում է, իրագործման ընթացքում է։
Հայկական հուշարձանները ոչնչացնելու Ադրբեջանի քաղաքականությունը նոր չէ, այդ քաղաքականությունն ամենուր է՝ որտեղ Ադրբեջանի բանակը մտնում է։ Մենք 1994 թվականից ի վեր այդ ամենը տեսել ենք և՛ հյուսիսային Արցախում, և՛ Նախիջևանում, և 44-օրյա պատերազմից հետո Հադրութում, Քարվաճառում և այն բոլոր տարածքներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ նախարարությունը չի տիրապետում, թե ինչ քարտեզներով պետք է Ադրբեջանի հետ տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում, նախարարությունը նման քարտեզներ չունի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ կապված դրականն այն է, որ մի շարք հատվածներ վերջապես մտան շինարարության փուլ։
Այսօր ԱԺ-ում լրագրողները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե օրերս ի՞նչ քարտեզների մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ այդ քարտեզներով պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Արցախի Հանրապետությանը գումարներ տրամադրելու մասին և պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀ-ն սառեցրե՞լ է Արցախին գումարներ հատկացնելու գործընթացը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը Լեռնային Ղարաբաղի բյուջեին հասանելիություն չունի։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոսելով Երևանի Մետրոպոլիտենի խնդիրների և ֆինանսավորման մասին՝ ասաց, որ 2024թ. Մետրոպոլիտենի վերազինման և ենթակառուցվածքների զարգացման համար գումար նախատեսված է, և եթե որոշվի, որ խնդիրների լուծումը հրատապ է, և այս տարի պետք է իրականացվեն, ապա կնայեն բյուջետային հնարավորությունները և հատկացումներ կանեն։