Վարչապետ թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան
Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, խմբի անդամ՝ շահեր ներկայացնող։
«Քանի որ այս պայքարը համազգային երթով, շարժով, ճշմարտության հաղթանակին միտված պայքար է և անմահների երթ։ Հիմա կասեք՝ մի բան մոռացա՝ չէ՞։ Ուրեմն ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր կամավորներին, բոլորին, կազմակերպչական խմբի անդամներին, նրանք 24 ժամ են աշխատում»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Տավուշի թեմի առաջնորդը նաև տեղեկացրեց, որ հանրահավաքներ՝ որպես այդպիսին, չեն ունենալու, ոչ թե նրա համար, որ մարդկանց թվերը նվազում են, ինչպես ասում են իշխանությունները, հակառակը՝ ավելացել են։
«Հազարավոր մարդիկ իրենց մեքենաների ազդանշաններով, տներից ներկա են այստեղ, նույնիսկ դիտողները։ Վստահ եմ, երբ ավելի կոնկրետանա մեր այն նախագիծն ու ծրագիրը՝ անվստահության գործընթացի, վարչապետի թեկնածուի հետ կապված, ոչ թե հարյուր հազար, այլ մի քանի հարյուր հազար կլինենք մենք»,- շեշտեց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում