«Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ մայիսի 13-ին այցելեց ստեղծագործական միություններ։ Բագրատ սրբազանը նախ եղավ Նկարիչների միությունում, այնուհետև գնաց Գրողների միություն, եղավ ԳԱԱ-ում և Պատմության ինստիտուտում։ Օրվա ավարտին արդեն, երբ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն ամփոփեց օրը և իր գոհունակությունը հայտնեց՝ շեշտելով, որ իր այցելած բոլոր վայրերում էլ իրեն ջերմ են ընդունել։

168.am-ի հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ չի կարողացել հանդիպել Բագրատ սրբազանի հետ։

«Առողջական խնդիրների պատճառով իմ սենյակում եմ եղել, չեմ կարողացել դուրս գալ»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է շարժմանը, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց՝ ամեն մի շարժում, որը նպատակ ունի լուծելու բարդ, հասարակության, հանրության համար շատ կարևոր խնդիրներ՝ պիտի ողջունել։

Կարդացեք նաև

«Մեր հանրության հարյուր-հազարավոր՝ ավելին կամ պակասը, կարևոր չէ, եթե հավատում են այդ նախաձեռնությանը, շարժմանը՝ պիտի ողջունել»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեկնարկեց ապրիլի 19-ին Կիրանցում, Ոսկեպարում՝ նախ բողոքի ակցիաների ձևով, որոնց ընթացքում տավուշցիները և Երևանից մեկնած նրանց աջակիցներն իրենց անհամաձայնությունն էին հայտնում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացին, համարելով, որ այն սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում է Ադրբեջանին, իսկ մայիսի 4-ից բողոքի ակցիայի մասնակիցները ու նրանց միացած աջակիցները երթով շարժվեցին դեպի Երևան: Մայիսի 9-ին Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք տեղի ունեցավ:

Տեսանյութեր

Լրահոս