Երկրում ռեպրեսիաներ են բառիս լայն իմաստով. հեծանիվով էր շրջում, քաղաքը պարալիզացրել են հիմա. Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանդիպել է բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչների, կազմակերպությունների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։

«Առաջիկայում բոլոր քաղաքական ուժերի հետ համատեղ կհավաքվենք և որոշումներ կկայացնեմ։ Ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր առաջիկա օրակարգը, ինչը մենք առաջադրել ենք և ինչն իրենք են առաջադրել:

Ի դեպ, ուզում եմ ասել, որ Արյունաբանական ինստիտուտի գլխավոր տնօրենը, ազնվագույն մարդ, ճանաչված բժիշկ Սամվել Դանիելյանը ազատվել է աշխատանքից զուտ նրա համար, որ մեր մտերիմն է ուղղակի։ Իրենց խելքով որոշել են այսպիսով նրան պատժել։ Սա նշանակում է, որ երկրում ռեպրեսիաներ են՝ բառիս լայն իմաստով։ Երեկ էլ համացանցում փոքրիկ գրություն կար, որ ՔՊ ինչ-որ խումբ որոշումներ ունեն այն անձանց համար, որոնք այս կամ այն կերպ առնչվել են հանրահավաքի հետ։ Սամվել Դանիելյանը չափազանց ազնիվ մարդ է, մեծ ներդրում ունեցող բժիշկ»,- նշեց Բագրատ սրբազանը։

Ի դեպ, նա հիշեցնելով՝ ընդգծեց նաև, որ մարդը, որը ժամանակին հեծանիվով էր շրջում, այսօր իր վախի պատճառով ոստիկաններին հավաքել լցրել է քաղաք, այն պարալիզացրել է։ Ստեղծված իրավիճակի պատճառը սուտն է, վախը և իր իշխանությունը, նյութական արժեքի հետ կապված ամեն ինչ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս