Վաղն ուզում եմ հանդիպել բոլոր դասախոսների, գիտնականների հետ. Բագրատ Սրբազան
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պարզվել է, որ դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ՝ 78 հոգի, և այդ ցանկը պետք է մեծանա, պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Երևի մինչև գիշեր այս մարդկանց թիվը կմեծանա, Ռուբեն Մելքոնյանն էլ էր մեջը, տեսա, խնդրում եմ կազմակերպել և վաղն ուզում եմ հանդիպել մեր բոլոր դասախոսներին, գիտնականներին։ Քանի որ առիթն այսպես է եղել, պետք է խնդրեմ հանդիպենք, խորհրդակցենք և հետագան միասին ծրագրենք։
Ժողովուրդ, ինչքան դրական բան կա՝ դրա մասին մտածեք, ինչ էլ անեք, չարիքը մնալու է չարիք։ Դրականը, բարիքը շատացնենք, չարիքը կչեզոքանա, ինչպես արևն է դուրս գալիս, ամբողջ խոնավությունը գոլորշի դարձած՝ չքանում է։ Մենք այդ արևը պետք է մեծացնենք»,- շեշտեց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակը ոստիկանական բազմաթիվ ուժերով ու երկաթե արգելապատնեշներով առավոտից փակ է։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում