Ոստիկանական պատով ժողովրդից պաշտպանվելը Կառավարության ղեկավար չունենալու մասին է. Բագրատ Սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ, Ազատության հրապարակի և Հյուսիսային պողոտայի կից հատվածում, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարեց, որ միասին արձանագրել են, որպես շարժման փոքրիկ ուղերձ`Հայաստանը, դժբախտաբար, Կառավարություն ու ղեկավար չունի։
«Ես սա չեմ ասում պաթոսի պես, ուղղակի բարոյական դաշտումէմեր տեսնելիքը։
Այսպես ոստիկանական պատով սեփական ժողովրդից պաշտպանվելը հենց դրա մասին է և նրա մասին, որ դուք այսօր և ընդանրապես այս ամբողջ շարժումը իր կարևորագույն ազդեցությունն ունի բոլոր տեսակի գործընթացների վրա՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին գործընթացներում»,-նշեց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակը ոստիկանական բազմաթիվ ուժերով ու երկաթե արգելապատնեշներով առավոտից փակ է։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում